Դաշտանային ցիկլ․ երեք հարց ու պատասխան

03.08.20184022

Նորմալ դաշտանային ցիկլը տևում է 21-35 օր, ընդ որում՝ կարևոր է վերջինիս կանոնավոր լինելը։

Դաշտանային ցիկլը ոչ մի՞շտ է կայուն լինում։

Ամենաանկանոն շրջանը սկսվելուց հետո առաջին երկու տարին է և մենոպաուզային նախորդող երեք տարին։ Այդ ըթացքում դիտվող խանգարումները պայմանավորված են ֆիզիոլոգիական պատճառներով և բնական են։

Ինչո՞ւ է ցիկլն սկզբում հաճախ անկանոն լինում, իսկ ծննդաբերությունից հետո կարգավորովում։

Կնոջ վերարտադրողական համակարգն աստիճանաբար է հասունանում և բարդ մեխանիզմ լինելով՝ կարգավորվելու ժամանակահատված է պահանջում։ Փաստը, որ աղջկա առաջին դաշտանն է սկսվում, դեռ չի նշանակում, որ նրա վերարտադրողական համակարգը հասունացել է և պատրաստ է լիարժեք աշատել (չնայած որ ոմանց դեպքում դաշտանային ցիկլն ի սկբանե սկսում է ճիշտ գործել)։

Կնոջ վերարտադրողական համակարգը կարելի է համեմատել նվագախմբի հետ․ բոլոր գործիքների համաձայնեցված խաղ, որն անկրկնելի երաժշտություն է ստեղծում, մեր դեպքում այդ երաժշտությունը կանոնավոր դաշտանային ցիկլն է։

Ինչպես այդ գործիքներին է ժամանակ պետք կարգավորումների համար, այնպես էլ վերարտադրողական համակարգի բոլոր բաղադրիչներին է այդ շրջանը պետք միմիանց հետ ներդաշնակ գործելու համար։ Այդ սովորաբար տևում է վեց ամիս, ոմանց դեպքում ավելի կարճ, մյուսների դեպքում ավելի երկար։

Ինչո՞ւ է հաճախ ցիկլը հենց ծննդաբերությունից հետո կանոնավորվում, և սեքսուալությունն էլ իր ծաղկունքին հասնում։

Նվագախումբը կարող է փորձեր անել որքան պետք է, սակայն այն վերջնականապես կհաջողի վարժ ու ներդաշնակ նվագել այն ժամանակ միայն, երբ սկզբից մինչև վերջ կատարի իր առաջին կոնցերտը։ Հղիությունն այն միակ նպատակն է, որի համար օրգանիզմում նախատեսված է վերարտադրողական համակարգը։

Վերարտադրողական համակարգը լիովին հասունանում է միայն առաջին լիարժեք հղիությունից հետո, որն ավարտվել է ծննդաբերությամբ և կրծքով կերակրման շրջանով, քանի որ այդ շրջանում են իրացվում բնությամբ նախատեսված բոլոր գործառույթները։ Հղիությունից հետո կինը վերջնականապես հասունանում է, և օրգանիզմի մինչև վերջ «չբացված» հատկությունները վերջապես սկսում են գործել ամբողջ ուժով։

Վերարտադրողական համակարգն ըստ նշանակության պետք է օգտագործվի, այդ շատ կարևոր է։ Դաշտանը վերարտադրողական համակարգի ֆունկցիա չէ, այն ամենամսյա հիշեցում է, որ վերարտադրողական համակարգն առհասարակ գոյություն ունի և դեռևս աշխատում է։