Էրիթրոցիտուրիայի վտանգն ու բուժման առանձնահատկությունները

Էրիթրոցիտուրիայի վտանգն ու բուժման առանձնահատկությունները

Մեր նախորդ հոդվածում խոսեցինք կնոջ մեզում էրիթրոցիտների առկայության, դրա առաջացման պատճառների ու ախտանշանների մասին։

Կարդացեք՝ Էրիթրոցիտների առկայությունը մեզում (էրիթրոցիտուրիա)․ բնույթն ու ախտանշանները

Այս հոդվածում կխոսենք էրիթրոցիտուրիայի վտանգների ու բուժման առանձնահատկությունների մասին։

Կարելի է ասել, որ էրիթրոցիտուրիայի վտագն արտահայտվում է հետևյալ հիվանդությունների առաջացմամբ՝

  • միզուղիների քրոնիկ հիվանդություններ (ցիստիտ, պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ և այլն), 
  • երիկամային անբավարարություն, 
  • միզուղիներում կոնկրեմենտների աճ, 
  • միզուղիների կամ փոքր կոնքի օրգանների բարորակ/չարորակ ուռուցք, կիստա, 
  • նեֆրոտիկ համախտանիշ, 
  • միզապարկի, երիկամների ֆունկցիոնալ պաթոլոգիաներ և այլն։ 

Բոլոր դեպքերում հարկավոր է չհապաղել ու դիմել բժշկի, համապատասխան հետազոտություններ կատարել և բուժում ստանալ։

Թերապիայի առանձնահատկությունները

Բուժումը կախված է հիմնական հիվանդությունից։ Նախ պետք է հստակեցնել ախտորոշումը, այնուհետև սկսել բուժումը, որը ներառում է հետևյալ մեթոդները՝

  • դեղորայքայի կոմբինացված թերապիա, 
  • դիետա, 
  • տեղային պրոցեդուրաներ (կատետերիզացիա և այլն), 
  • ֆիզիոպրոցեդուրաներ (լազերային, ուլտրաձայնային թերապիա), 
  • իմունոմոդուլյացիա, 
  • վիրաբուժական միջամտություն։ 

Ինֆեկցիոն էրիթրոցիտուրիայի դեպքում կիրառվում է հակամանրէային թերապիա՝ համակցված ուրոլոգիական հակամանրէային դեղամիջոցներով։ Դրանք բուսական և սինթետիկ դեղեր են, որոնք անտիբիոտիկների հետ համատեղ վերացնում են վարակի օջախները։

Հակաբիոտիկի տիպն ընտրվում է լաբորատոր հետազոտության հիման վրա (մեզի, միզուկի, հեշտոցի միկրոֆլորայի ցանքս, ՊՇՌ և այլ)։

Ինֆեկցիոն հիվանդությունները կարող են կրկնվել, այդ պատճառով էլ կիրառվում է իմունոմոդուլացնող թերապիան, որը վերականգնում է միզապարկի և միզուկի լորձաթաղանթը։ Այդ կարող է լինել ինչպես հատուկ դեղամիջոց, այնպես էլ սովորական ինստալյացիա։

Միզաքարային հիվանդության դեպքում հակաբիոտիկներն անարդյունավետ են, այդ պատճառով էլ որպես բուժում նշանակվում է խիստ դիետա և քարերն ու ավազը հեռացնող դեղամիջոցներ։

Խոշոր քարերը հեռացվում են հատուկ միջամտության՝ լիտոտրիպսիայի օգնությամբ, որը կատարվում է գործիքային եղանակով, միզապարկի միջով։

Որոշ դեպքերում այդ կատարվում է սովորական ուլտրաձայնի միջոցով միջին չափսի կոնկրեմենտները քայքայելով։

Եթե էրիթրոցիտուրիայի պատճառը գինեկոլոգիական հիվանդությունների մեջ է թաքնված լինում (կոլպիտ, ցերվիցիտ), ապա տեղային բուժում է նշանակվում (հեշտոցային մոմիկներ, քսուքներ և այլն), հնարավոր է, որ նաև գործիքային մեթոդիկա կիրառվի (լազերոթերապիա, կրիոթերապիա, ռադիոալիքային վիրաբուժություն)։

Եթե ուռուցքը կենտրոնացած էլինում միզապարկում, ապա միզապարկի տրանսուրետրալ էլեկտրոռեզեկցիա է կատարվում, հեռացվում են բարորակ կամ չարորակ ուռուցքի բջիջները։ Հիվանդության ուշ փուլերում միզապարկն ամբողջությամբ է հեռացվում (ուռուցքի հետ միասին, կոչվում է ցիստէկտոմիա)։

Երիկամային նորագոյացությունները վիրահատվում են լապարոսկոպիկ մեթոդով և հաճախ հեռացվում է նաև երիկամը (նեֆրէկտոմիա): Փոքր նորագոյացությունների դեպքում հնարավոր է մասնակիորեն պահպանել երիկամը (ռեզեկցիա)։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում