Արգանդի վարիկոզ․ տեսակները և բուժումը

12.07.2018414

Կարդացեք՝  Արգանդի վարիկոզ․ պատճառներն ու ախտորոշումը

Արգանդի վարիկոզի տեսակները

Արգանդի երակների վարիկոզը տարաբնույթ է լինում։ Կարող են ախտահարվել ինչպես հենց արգանդի, այնպես էլ պարանոցի, վուլվայի կամ էլ ցայլային հատվածի երակները։

Արգանդի երակների հիվանդությունները ըստ ծագման լինում են՝

  • առաջնային (բնածին պատճառներով), 
  • երկրորդային (գինեկոլոգիական հիվանդությունների կամ կամ ֆիզիոլոգիական (հղիություն)պատճառով)։ 

Միոմետրիումի անոթների լայնացումը կամ արգանդի անոթների վարիկոզը հնարավոր է որոշել հետևյալ տարբերակիչ ախտանշաններով՝

  • ցավ, որը հատուկ է նաև իգական սեռական օրգանների այլ հիվանդություններին, 
  • առատ արտադրություն, 
  • դաշտանային արյան առատություն, 
  • արյունային, քսվող արտադրություն դաշտանի ցիկլի կեսերին։ 

Հղիության ընթացքում արգանդի վարիկոզի գլխավոր պատճառներն են՝

  • ծանրաբեռնվածություն, 
  • անհատական նախատրամադրվածություն։ Նշված տեսակի վարիկոզը կեսարյան հատման ցուցում է։ 

Բուժումը

Վարիկոզի բուժման հարցում հարկավոր է դիմել մի շարք մասնագետների խորհրդատվության՝ ֆլեբոլոգի և գինեկոլոգի։ 

Հիվանդության վաղ փուլերում բուժման պահպանողական մեթոդիկաներ են ընտրվում՝

  • ծանրաբեռնվածության բաշխում, աշխատանքի ու աշխատանքային պայմանների ճիշտ կազմակերպում, 
  • հրաժարում վնասակար սովորություններից, 
  • հրաժարում օրալ հակաբեղմնավորիչներից, 
  • կոնտրաստային լոգանք, 
  • կոմպրեսիոն սպիտակեղենի օգտագործում, 
  • բժշկի կողմից նշանակված դեղորայքի ընդունում։ 

Եթե վարիկոզն անտեսվել է և ժամանակին չի բուժվել, ապա բուժումն ավելի ռադիկալ է լինում։ Հաճախ պահանջվում է վիրաբուժական միջամտություն, որն անխուսափելի է։

Վիրահատական բուժումը ենթադրում է հետևյալ մեթոդներից մեկի ընտրություն՝

  • արգանդի ամբողջական հեռացում, 
  • այլընտրանքային միջոցներ՝ 
  • բուժում լազերի օգնությամբ, 
  • ախտահարված երակի կապում՝ էմբոլիզացիա, 
  • սկլերոզացում, 
  • ցայլքի ֆլեբէկտոմիա և այլն։