Յոդ․ դերն օրգանիզմում

Յոդ․ դերն օրգանիզմում

Յոդը մարդու օրգանիզմի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ամենակարևոր տարրերից մեկն է, քանի որ ազդում է գործնականորեն բոլոր ներքին օրգանների և համակարգերի վրա։

Դերն օրգանիզմում

Օրգանիզմում յոդի գլխավոր դերը վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի ապահովումն է։ Յոդ պարունակող հորմոնները կարգավորում են օրգանիզմում ընթացող բազմաթիվ պրոցեսներ՝ աճը, զարգացումը, նյութափոխանակությունը և այլն։

Այն խիստ կարևոր է նյարդային համակարգի և գլխուղեղի աշխատանքի համար։

Պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից, կանխում թրոմբի առաջացումը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։

Հարկավոր է նաև վերարտադրողական համակարգի բնականոն աշխատանքի համար։

Հղի կնոջ դեպքւոմ օգնում է ապահովել երեխայի ներարգանդային ճիշտ զարգացումը։

Յոդն անհրաժեշտ է երեխաների և դեռահասների աճի, հոգեբանական ու ֆիզիկական ներդաշնակ զարգացման համար։

Օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում, էներգիա է հաղորդում։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի, ատամների, մազերի ու եղունգների վրա։

Օրգանիզմի օրական պահանջը

Յոդի օրական պահանջը հասուն մարդու օրգանիզմում 100-150 մկգ է։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության, հղիության և կրծքով կերակրման շրջանում, մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպես նաև շրջակա միջավայրի ծանր պայմանների դեպքում օրգանիզմի պահանջն աճում է։

Յոդ պարունակող սննդամթերքներ

Յոդի առավելագույն քանակը ծովակաղամբում է (լամինարիա)։ Մեծ քանակությամբ պարունակվում է նաև ծովամթերքներում՝ կալմար, միդիա և այլն, մի շարք մրգերում ու բանջարեղենի տեսակներում՝ խնձոր (կորիզում), բալ, մոշ, բազուկ, լոլիկ, սպանախ, լոբի, ոլոռ, կաղամբ, սոխ, խուրմա և այլն, փոքր քանակությամբ առկա նաև մսամթերքում, կաթնամթերքում, ցորենում և հնդկաձավարում։

Յոդի անբավարարություն

Յոդի անբավարարությունը կարող է լրջագույն խնդիրների հանգեցնել։ Հիշողության խանգարում, գլխացավ, բարձր հոգնելիություն, տեսողության և լսողության խանգարում, քաշի ավելացում, վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, վահանաձև գեղձի հիվանդություններ՝ այդ բոլորը յոդի պակասի հետևանքով առաջացող խնդիրների մի փոքր մասն են միայն։ Երեխաների և դեռահասների դեպքում յոդի անբավարար քանակը կարող է ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղման հանգեցնել։

Յոդի ավելցուկ

Յոդի ավելցուկ կարող է առաջանալ այնպիսի արտադրամասերում աշխատելու պատճառով, որտեղ մեծ քանակությամբ յոդի գոլորշի է արտազատվում։ Բացի այդ, յոդ պարունակող դեղամիջոցների երկարատև օգտագործման դեպքում նույնպես հնարավոր է, որ ավելցուկ առաջանա։ Դրսևորվում է հետևյալ նշաններով՝ գլխապտույտ, գլխացավ, ականջներում՝ աղմուկ, սրտխառնոց, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ և այլն։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: