Գարդներելլոզ․ բուժե՞լ, թե՞ ոչ

Գարդներելլոզ․ բուժե՞լ, թե՞ ոչ

Գարդներելլոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, սակայն ոչ մի ընդհանրություն չունի վեներական հիվանդությունների հետ։ Այն ավելի անվնաս է, քանի որ հարուցիչը գարդներելլա վագինալիսն է՝ ֆակուլտատիվ (այսինքն՝ ժամանակավոր, անցողիկ) միկրոֆլորա, որը փոքր քանակությամբ մշտապես առկա է կնոջ օրգանիզմում։ Որոշակի պայմաններում գարդներելլայի քանակը կարող է շեշտակի աճել, որի դեպքում կախտորոշվի գարդներելլոզ։

Ախտանշանները

Գարդներելլոզի ախտանշանները նման են կանդիդոզի կամ հեշտոցի դիսբիոզի ախտանշաններին։ Դրանք են՝

  • առատ հեշտոցային արտադրություն (սպիտակ, թափանցիկ, դեղնավուն), 
  • տհաճ հոտ (ձկան հոտ)։

Եթե վերոնշյալ նշաններին ավելանում է նաև արտաքին սեռական օրգանների քորը, այրոցը և այտուցվածությունը, ապա այդ վկայում է բորբոքման մասին (կոլպիտ, վուլվիտ)։

Ախտորոշումը

Գարդներելլոզի ախտորոշումը կատարվում է գանգատների և հատուկ թեստ-գծիկների միջոցով, որոնք օգնում են որոշել հեշտոցի pH-ը, որը գարդներելլոզի դեպքում ալկալիական է դառնում։ Այնուհետև բժիշկը կարող է ընդհանուր քսուքի կամ ՊՇՌ-տարբերակով անալիզ նշանակել, անհրաժեշտության դեպքում նաև մանրէաբանական ցանքս է կատարվում։

Գարդներելլեոզի առաջացմանը նպաստող գործոնները

Գարդներելլայի քանակի մեծացման հիմնական պատճառը տեղային իմունիտետի անկումն է լինում, որը պատահում է ստորև նշված պատճառներով։

Սեռական զուգընկերոջ հաճախակի փոփոխություն, սեռավարակների առկայություն, այլ օրգան-համակարգերի հիվանդություն և այլն:

Գարդներելլան զուտ իգական բակտերիա է։ Տղամարդու օրգանիզմում այն չկա, սակայն այդ չի նշանակում, որ տղամարդը չի կարող այն փոխանցել։

Հեշտոցային անտիսեպտիկների օգտագործում, օրինակ՝ պատնեշային հակաբեղմնավորիչներ սերմնասպանների (սպերմիցիդներ) հիմքով կամ անտիսեպտիկ բաղադրիչներով ինտիմ լվացման միջոցներ՝ օճառ, գել։ Դրանք բոլորը կործանարար ազդեցություն են թողնում հեշտոցի օգտակար, պաշտպանիչ դեր կատարող միկրոֆլորայի վրա։

Հղիություն։ Հղիության ընթացքում մոր իմունիտետը ճնշվում է, թուլանում՝ պայմաններ ստեղծելով ախտածին միկրոֆլորայի զարգացման համար։

Լայն կիրառման հակաբիոտիկների ընդունում, որոնք բացասաբար են անդրադառնում աղիների և հեշտոցի միկրոֆլորայի վրա։

Բուժումը

Հաշվի առնելով, որ հեշտոցի դիսբիոզը (որպես գարդներելլոզի հետևանք) պատճառն իմունիտետի անկումն է, ապա բուժումը պետք է ուղղված լինի այն հիվանդությանը, որն առաջացրել է այդ խնդիրը, հակառակ դեպքում գարդներելլքզը բուժելուց մեկ ամիս անց հնարավոր է, որ այն կրկնվի։ Եթե դիսբիոզն արդեն հանգեցրել է բորբոքման, ապա տեղային բուժում է նշանակվում։

Եթե գարդներելլոզն ախտորոշվել է հղիության ընթացքում, ապա իմունիտետի ամրապնդումը հնարավոր է, որ անվտանգ չլինի, այդ պատճառով բորբոքային պրոցեսի կանխարգելման նպատակով նշանակվում է հեշտոցի սանացիա տեղային միջոցներով, որոնք թույլատրելի են հղիության ընթացքում։ Սանացիան կատարվում է երկրորդ և երրորդ եռամսյակում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում