Ճի՞շտ է, որ մենստրուալ ցիկլի խանգարումները կարգավորվում են «ամուսնությունից հետո»

25.02.20142016

Շատ աղջիկներ, ովքեր մենստրուալ ցիկլի խանգարումներ՝ ցավեր, ոչ պարբերական արյունահոսություն ունեն, կարծում են, որ դրանք կկարգավորվեն «ամուսնությունից հետո»:

Իրականում

Սա սխալ և անհիմն պատկերացում է: Եթե աղջիկը խնդիրներ է ունենում և ժամանակին չի դիմում բժշկին, ավելի է խորացնում այդ խնդիրը: Ամուսնությունից հետո դիմում է բժշկին՝ արդեն հիվանդություն ձեռք բերած, օրինակ՝ էնդոմետրիոզ, հորմոնային խանգարումներ և այլն: