Լոլիկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

13.06.20181801

Պոմիդորն աշխարհում ամենատարածված բանջարեղենային մշակաբույսերից մեկն է։ Այն համեղ է ինչպես թարմ, այնպես էլ եփած վիճակում։ Օժտված է օգտակար այնպիսի հատկություններով, որ օգնում էկանխել ու բուժել բազմաթիվ հիվանդություններ։

Պարունակում է վիտամին А, Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու և այլն), պեկտիններ, կրախմալ, ազոտային նյութեր, ֆիտոնցիդներ, հանքանյութեր՝ երկաթ, կալցիում, նատրիում, կալիում, մագնիում,ֆոսֆոր, բոր, յոդ, ցինկ, պղինձ, մանգան և այլն։

Պարունակում է նաև լիկոպին (գույնը պայմանավորող պիգմենտը), որը հզոր հակաօքսիդանտ է և օրգանիզմը պաշտպանում է օնկոլոգիական, սրտանոթային և այլ հիվանդություններից։ Ընդ որում՝ լիկոպինի խտությունը մեծանում է ջերմային մշակման ընթացքում։

Լոլիկի կալորիականությունը

100 գրամ լոլիկի կալորիականությունը 25 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը։ Օժտված է հակաքաղցկեղային հզոր ազդեցությամբ, նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, լավացնում է արյան կազմը, կանխում է թրոմբի առաջացումը, պաշտպանում է ինֆարկտից, ինսուլտից և սրտի ու անոթների այլ հիվանդություններից։

Լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում կաթնաթթվային և ջրաղային հավասարակշռությունը։ Օգտակար է ստամոքսաղիքային տրակտի համար, օգնում է հաղթահարել մարսողական համակարգի խանգարումները, լավացնում է մարսողությունը։

Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ, ինչպես նաև մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց ունեցող մարդկանց։

Ամրացնում է նյարդային համակարգը։

Լավացնում է տեսողությունը, օգնում է կանխել աչքի ցանցաթաղանթի փոփոխությունները և պահպանել տեսողությունը երկար տարիներ։

Լավ է ազդում եղունգների, մազերի ու մաշկի որակի վրա։ Հարթեցնում է կնճիռները, լավացնում է մաշկի գույնը, երիտասարդացնում է մաշկը։

Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Հակացուցումները

Ալերգիկ ռեակցիաների, լեղապարկի հիվանդությունների, գաստրիտի, խոցային և միզաքարային հիվանդության, արթրիտի և ռևմատիզմի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։