Մոշ․ օգտակար հատկությունները

07.06.20181233

Մոշը մեր հանրապետության տարածքում լայնորեն տարածված հատապտուղ է։ Ըն դորում՝ ոչ միայն համեղ է, այլև այնքան օգտակար, որ կանխում կամ բուժում է բազմաթիվ հիվանդություններ։ Այն պարունակում է վիտամին А, С, Е, К, Р, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա), օրգանական թթուներ (գինու, խնձորաթթու, կիտրոնաթթու և այլն), պեկտինային նյութեր, երկաթ, մագնիում, կալիում, մանգան, ֆոսֆոր, պղինձ, քրոմ, նիկել և այլ հանքանյութեր։

Մոշի կալորիականությունը

100 գրամ մոշի կալորիականությունը 35 կկալ է։

Մոշի օգտակար հատկությունները

Մոշն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, օրգանիզմը հագեցնում է վիտամիններով և օգտակար այլ նյութերով։

Օժտված է պաշտպանական հզոր հատկություններով, օգնում է հաղթահարել հարբուխն ու մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները և իջեցնել ջերմությունը։

Հաճախ ուտելու դեպքում զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը և օգնում է դադարեցնել քաղցկեղի բջիջների ձևավորումը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, լավացնում է արյան կազմը։

Օգտակար է նաև մարսողական համակարգի համար, օգնում է հաղթահարել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, լավացնում է նյութափոխանակությունը։

Նպաստում է օրգանիզմի մաքրմանը՝ հեռացնելով խարանները, թունավոր նյութերը, ռադիոնուկլիդները և ծանր մետաղների աղերը։

Գերհասուն պտուղներն ունեն ստամոքսը թուլացնող ազդեցություն, իսկ թերհաս պտուղները՝ ամրացնող։

Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ, ինչպես նաև հոդերի բորբոքում ունեցող մարդկանց։

Լավ է ազդում նաև նյարդային համակարգի վրա, կարգավորում է քունը, օժտված է հանգստացնող ազդեցությամբ։

Օգնում է հաղթահարել կլիմակտերիկ նևրոզները։

Դրական ազդեցություն է թողնում ուղեղի վրա, լավացնում է հիշողությունը, ակտիվացնում է մտածողությունը։

Ցուցված է նաև մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Մոշի հակացուցումները

Մոշը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Երիկամների հիվանդությունների և ստամոքսահյութի թթվայնության բարձր լինելու դեպքում հարկավոր է նախքան օգտագործումը խորհրդակցել բժշկի հետ։