Պրենատալ սկրինինգ․ համահավաք հոդված

30.05.20181917

Պրենատալ սկրինինգը կենսաքիմիական և ուլտրաձայնային համակցված հետազոտություն է՝ կազմված հղիության հիմնական հորմոնների մակարդակի որոշմանն ուղղված արյան հետազոտությունից և պտղի ՈւՁՀ-ից։

Հղիության ընթացքում ստանդարտ հետազոտություն է համարվում միայն պլանային ՈւՁՀ-ն, սկրինինգը սովորաբար անցկացվում է կամ հղի կնոջ ցանկությամբ, որն ուզում է լիովին վստահ լինել երեխայի ճիշտ զարգացման հարցում, կամ էլ բժշկի նշանակմամբ, երբ կա պտղի քրոմոսոմային պաթոլոգիայի առաջացման վտանգ։

Ռիսկային խմբում են այն հղի կանայք, որոնք՝

  • 35-ն անց են և (կամ) երեխայի կենսաբանական հայրը 40-ն անց է, 
  • ազգում ունեցել են պտղի զարգացման ժառանգական անոմալիա, 
  • նախկինում ունեցել է չզարգացող հղիություն, ինքնաբեր վիժումներ, մեռելածնություն, պտղի համար վտանգավոր դեղամիջոցներ է օգտագործում։  

Առաջին սկրինինգ կամ «կրկնակի թեստ» (11-14-րդ շաբաթ)

Պտղի օձիքային տարածության հաստության, քթոսկրի երկարության, պտղի կենսունակության գնահատման մասին կարդացեք հետևյալ հոդվածում՝

Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս II)

Արտասաղմնային կառույցների (դեղնուցապարկ, ամնիոն, խորիոն) հետազոտության մասին տեղեկությունները կգտնեք հետևյալ հոդվածում՝

Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս III)

Երկրորդ սկրինինգը կատարվում է հղիության երկրորդ եռամսյակում՝ 16-20-րդ շաբաթում։ Այդ մասին է հետևյալ հոդվածը՝

Երկրորդ սկրինինգ․ հղիության երկրորդ եռամսյակում՝ 16-20-րդ շաբաթ (մաս I)

Ընկերքի, պորտալարի և պտղաջրի քանակի մասին մանրամասն տեղեկություններ կգտնեք հետևյալ հոդվածում՝ 

Երկրորդ սկրինինգ․ հղիության երկրորդ եռամսյակում՝ 16-20-րդ շաբաթ (մաս II)

Արգանդի պարանոցի, դրա պատերի և կենսաքիմիական սկրինինգի մասին կարդացեք այստեղ՝

Երկրորդ սկրինինգ․ հղիության երկրորդ եռամսյակում՝ 16-20-րդ շաբաթ (մաս III)

Երրորդ եռամսյակում ամփոփիչ ստուգում է իրականացվում․ ստուգվում է պտղի վիճակը, նրա դիրքը, գնահատում են ընկերքի ֆունկցիոնալությունը, որոշվում է ծննդալուծման մեթոդը։ Երրորդ սկրինինգի մասին է հետևյալ հոդվածը՝ 

Երրորդ սկրինինգ (30-34-րդ շաբաթ)

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես է պետք նախապատրաստվել սկրինինգային ՈւՁՀ-ին, ապա կարդացեք ստորև նշված հոդվածը՝

Նախապատրաստում սկրինինգային ՈւՁՀ-ին