Բրոկոլի․ օգտակար հատկությունները

15.05.20181920

Բրոկոլին բանջարեղենի մեզ հայտնի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն մեծ քանակությամբ միկրոտարրեր և մակրոտարրեր է պարունակում, ինչպես նաև վիտամիններ և օգտակար այլ նյութեր, օժտված է պաշտպանական, հանգստացնող, հակաբորբոքային, հակաքաղցկեղային, երիտասարդացնող հատկություններով։

Բրոկոլիի օգտակար հատկությունները

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ կրծքագեղձի, կերակրափողի, շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Օգտակար է նաև դրանց դեմ պայքարում։

Ամրացնում է իմունային համակարգը։

Բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, օրգանիզմը պաշտպանում է ինֆարկտից, աթերոսկլերոզից և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններից։

Լավացնում է արյան բաղադրությունը։

Օգնում է օրգանիզմում կարգավորել ջրաղային հավասարակշռությունը։

Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում է օրգանիզմից հեռացնել խարանները, թունավոր նյութերն ու ծանր մետաղների աղերը։

Լավ է ազդում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։

Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Օգնում է պայքարել սթրեսի դեմ, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։

Նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը։

Խորհուրդ է տրվում հղի և հղիություն պլանավորող կանանց, քանի որ այն մի քանի անգամ նվազեցնում է պտղի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը։

Շատ օգտակար է նաև երեխաների համար։ Այն մթերքներից է, որ կարելի է տալ երեխային սկսած 7-8 ամսականից։

Խորհուրդ է տրվում նաև տարեցներին և նրանց, ովքեր հյուծվել են երկարատև հիվանդությունից։

Բրոկոլին լավացնում է մաշկի, մազերի ու եղունգների վիճկը։

Հաճախակի ուտելու դեպքում օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն է թողնում։