Վանադիում․ դերն օրգանիզմում

11.05.2018874

Վանադիումը մարդուն կենսականորեն անհրաժեշտ չէ, սակայն կարևոր դեր է խաղում նրա օրգանզիմում։

Վանադիումի դերն օրգանիզմում

Մասնակցում է որոշ ֆերմենտների աշխատանքի կարգավորմանը։

Օգնում է պահպանել անոթեների առողջությունը։

Մասնակցում է ոսկրային հյուսվածքի ամրացման պրոցեսին։

Օգնում է, որ լյարդի հյոսվածքներն ավելի լավ յուրացնեն թթվածինը։

Օգնում է արյան մեջ վերահսկել շաքարի մակարդակը։

Նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։

Վանադիում պարունակող մթերքներ

Պարունակվում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներում։ Այդ շարքում վանադիումի պարունակությամբ առաջատարներն են ծովային ձուկը, լյարդը, ճարպոտ միսը, բուսական յուղը, հացազգիները՝ հնդկաձավար, ցորեն, գարի և այլն, լոբին, ոլոռը, բազուկը, գազարը, բողկը, կարտոֆիլը, մաղադանոսը, համեմը, հազարը, սունկը, ելակը, բալը և այլն։

Վանադիումի պակասն օրգանիզմում

Օրգանիզմում վանադիումի պակասի ազդեցությունը քիչ է ուսումնասիրված, քանի որ խիստ հազվադեպ երևույթ է։ Բանն այն է, որ օրգանիզմին շատ քիչ է հարկավոր այդ տարրը և պարունակվում է լայն տարածում ունեցող ու մարդուն մատչելի սննդամթերքներում։ Վանադիումի պակասի դեպքում արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազում է դիտվում, շատանում է էրիթրոցիտների քանակը։

Վանադիումի ավելցուկն օրգանիզմում

Վանադիումի ավելցուկն ավելի հաճախ է հանդիպում, քան պակասը, ինչը պայմանավորված է էկոլոգիական վատ պայմաններով և վնասակար արտադրությունում աշխատանքով։ Այն թունավոր տարր է, ուստի ավելցուկը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ մահվան ելքով թունավորման։

Թունավորման դեպքում կարող է դիտվել ալերգիկ ռեակցիա, մաշկի և լորձաթաղանթների վրա բորբոքային դրսևորումներ, լորձի կուտակում թոքերում և թոքային ալվեոլներում, արյան ճնշման բարձրացում և այլն։

Ըստ գիտնականների՝ գործնականորեն անհնար է, որ վանադիումի ավելցուկն առաջանա սննդամթերքից։