Սմբուկ․ օգտակար հատկությունները, կալորիականությունն ու հակացուցումները

08.05.20186153

Բադրիջանը ոչ միայն համեղ բանջարեղեն է, այլև մի շարք հիվանդություններից ազատվելու միջոց։

Կալորիականությունը

100 գրամ բադրիջանի կալորիականությունը 25 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրացմանը, բարելավում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, հրաշալի միջոց է մրսածության հետևանքով ի հայտ եկած հիվանդությունների կանխարգելման համար։

Օգտակար է սրտանոթային համակարգի համար, նպաստում է արյան մեջ խոլեստերինի այրմանը, լավացնում է արյան կազմը, անցկացնում այտուցվածությունը։

Բարենպաստ է ազդում մարսողական համակարգի վրա։

Խորհուրդ է տրվում ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։

Օգնում է օրգանիզմից հեռացնել խարանները, թունավոր նյութերը և ավելորդ հեղուկը։

Լավ է ազդում լյարդի և երիկամների աշխատանքի վրա։

Նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը, այդ պատճառով խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Նպաստում է նաև նյարդային համկարգի ամրացմանը, օգնում է հաղթահարել անքնությունը և լարվածությունը։

Խորհուրդ է տրվում տարեցներին և հղի կանանց։

Բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, նպաստում է փոքրիկ վերքերի ապաքինմանը, կնճիռների հարթեցմանը, լավացնում է մաշկի գույնը։

Հակացութցումները

Չարժե ուտել ստամոքսաղիքային սուր հիվանդությունների և խանգարումների դեպքում։ Չի կրելի ուտել գերհասուն բադրիջանը, քանի որ կարող է թունավորում առաջացնել։

Բադրիջանի օգտագործումը

Բադրիջանը հում չեն ուտում, իսկ մարինացված և տապակած վիճակում այն ոչ մի օգուտ չի տալիս օրգանիզմին։ Այդ պատճառով ավելի լավ է այն շոգեխաշել կամ եփել ջեռոցում։