Կոբալտ․ դերն օրգանիզմում և սննդային աղբյուրները

Կոբալտ․ դերն օրգանիզմում և սննդային աղբյուրները

Կոբալտը մարդուն կենսականորեն անհրաժեշտ տարր է, քանի որ մասնակցում է օրգանիզմում կատարվող կենսաքիմիական կարևորագույն պրոցեսների։ Այն B12 վիտամինի անբաժանելի մասն է։

Կոբալտի դերն օրգանիզմում

Մասնակցում է արյունաստեղծմանը, մասնավորապես՝ էրիթրոցիտների և հեմոգլոբինի արտադրմանը, նպաստում է երկաթի յուրացմանը։

Նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազմանը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև աթերոսկլերոզի առաջացման վտանգը։

Մասնակցում է նյութափոխանակությանը և էնդոկրին համակարգի աշխատանքին (ինսուլինի և վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը)։

Ակտիվացնում է մարսողական ֆերմենտները։

Շատ կարևոր է ոսկրային հյուսվածքի աճին և ամրացմանը։

Նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը և խոչընդոտում է քաղցկեղի բջիջների առաջացմանը։

Անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։

Օրգանիզմի օրական պահանջը

Օրգանիզմի պահանջը կարող է կազմել օրական 0,007-0,015 մգ։

Կոբալտ պարունակող սննդամթերքներ

Կոբալտով են հարուստ առաջին հերթին հետևյալ մթերքները՝ կանաչ ոլոռ, լյարդ (տավարի, գառան), նապաստակի միս, հավի ձու, կալմար, բազուկ, կանաչատերև բանջարեղեն, վարունգ, սխտոր, ելակ, սպիտակաձավար, ցորեն, գարի, կաթ ու կաթնամթերք։

Կոբալտի անբավարարություն

Կոբալտի անբավարարությունը կարող է պայմանավորված լինել սխալ սննդակարգով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, ալկոհոլիզմով, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններով, որոնք խաթարում են կոբալտի յուրացումը։

Կոբալտի պակասը դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝ թուլություն, դյուրագրգռություն, ախորժակի անկում, առիթմիա, սակավարյունություն, երեխաների դեպքում զարգացման հապաղում և այլն։ Շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։

Կոբալտի ավելցուկ

Օրգանիզմում հազվադեպ է կոբալտի ավելցուկ դիտվում։ Պատճառ կարող է դառնալ վտանգավոր պայմաններում ընթացող աշխատանքը (ապակու, ցեմենտի, մետալուրգիական գործարաններ), ինչպես նաև B12 վիտամինի չարաշահումը։

Ախտանշաններն են՝ բարձր ճնշում, սրտանոթային, էնդոկրին համակարգերի, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, թոքերի այտուց, մաշկի ցանավորում և այլ դրսևորումներ։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: