Սերմնահեղուկն արտահոսում է հեշտոցից․ հնարավո՞ր է հղիանալ

25.04.201818243

Հղիանալու յուրաքանչյուր փորձից հետո կանայք հաճախ մտահոգվում են՝ նկատելով, որ սեռական հարաբերությունից հետո սերմնահեղուկն արտահոսում է հեշտոցից։ Շատերը, կարծելով, որ հնարավոր չէ հղիանալ այդ պատճառով, տարատեսակ դիրքեր են ընդունում, որպեսզի կանխեն սերմնահեղուկի արտահոսքը։ Պետք է իմանալ, սակայն, որ սերմում մեծ քանակությամբ սերմնաբջիջներ կան, որոնց մի մասն այնուամենայնիվ մնում է հեշտոցում։

Հղիանալու համար հարկավոր է հետևել մի քանի խորհրդի

Սեռական հարաբերությունից հետո հանգստություն պահպանեք։ Պետք չէ անմիջապես վազել լոգանք ընդունելու, վայելեք պահը։

Անգամ անշարժ վիճակում մնալու դեպքում սերմնահեղուկի մի մասը կարտահոսի, որովհետև ամբողջ հեղուկև չի կարող տեղավորվել հեշտոցում։ Ներսում մնացած քանակությունն էլ կարող է բավարար լինել բեղմնավորման համար։

Իմացեք, որ սերմնահեղուկը հեշտոցում պահելու համընդհանուր դիրքեր գոյություն չունեն, քանի որ յուրաքանչյուր կնոջ դեպքում ներքին սեռական օրգանների ձևն անհատական առանձնահատկություններ ունի։

Հղիանալու հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ սեռական ակտից հետո ազդրերի տակ բարձ դնեք։ Այդ նպաստում է դեպի պարանոց սերմնաբջիջների արագ հոսքին։

Հարկավոր է որոշակի դիրքում մնալ մի փոքր երկար, քանի որ ակտի ընթացքում արտազատվող սերմնահեղուկը խտացված է, իսկ կես ժամվա ընթացքում նոսրանում է, դառնում մածուցիկ և սպիտակավուն գույնի։ Այդ տեսքով ավելի հեշտ է հայտնվում արգանդի պարանոցում։

Սերմնահեղուկի արտահոսքը կանխելու համար շատերը տամպոն են օգտագործում։ Այդ միջոցն արդյունավետ չէ, քանի որ տամպոնը ներծծում է հեղուկը, և սերմնաբջիջները, ընդհակառակը, չեն հասնում նպատակակետին։

Սերմնահեղուկի արտահոսքը չի ազդում բեղմնավորման վրա։ Ամեն բան կախված է սերմնաբջիջների և ձվաբջջի որակից։ Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտի, թմրանյութերի չարաշահման դեպքում սերմնաբջիջների քանակը կրճատվում է և նվազում է նաև դրանց շարժունակությունը։ Արդյունքում ձվաբջջին բեղմնավորելու հավանականությունն զգալիորեն նվազում է։