Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս I)

Առաջին սկրինինգը հղիության ընթացքում (մաս I)

Պրենատալ սկրինինգը կենսաքիմիական և ուլտրաձայնային համակցված հետազոտություն է՝ կազմված հղիության հիմնական հորմոնների մակարդակի որոշմանն ուղղված արյան հետազոտությունից և պտղի ՈւՁՀ-ից։

Հղիության ընթացքում ստանդարտ հետազոտություն է համարվում միայն պլանային ՈւՁՀ-ն, սկրինինգը սովորաբար անցկացվում է կամ հղի կնոջ ցանկությամբ, որն ուզում է լիովին վստահ լինել երեխայի ճիշտ զարգացման հարցում, կամ էլ բժշկի նշանակմամբ, երբ կա պտղի քրոմոսոմային պաթոլոգիայի առաջացման վտանգ։

Ռիսկային խմբում են այն հղի կանայք, որոնք՝

  • 35-ն անց են և (կամ) երեխայի կենսաբանական հայրը 40-ն անց է, 
  • ազգում ունեցել են պտղի զարգացման ժառանգական անոմալիա, 
  • նախկինում ունեցել է չզարգացող հղիություն, ինքնաբեր վիժումներ, մեռելածնություն, 
  • պտղի համար վտանգավոր դեղամիջոցներ է օգտագործում։

Առաջին սկրինինգ կամ «կրկնակի թեստ» (11-14-րդ շաբաթ)

Սկրինինգը կատարվում է երկու փուլով՝ ՈւՁՀ և արյան նմուշառում։ ՈւՁՀ-ի ընթացքում ախտորոշող բժիշկը պարզում է պտուղների քանակը, հղիության ժամկետը և որոշում է սաղմի չափսերը։ Ըստ այդ տվյալների հնարավոր է ասել արդյոք երեխայի ներարգանդային զարգացումը բնականո՞ն է ընթանում, թե՞ ոչ։

Սաղմի չափսերի և կառուցվածքի գնահատում։ Պոչուկ-գագաթային չափսը սաղմի զարգացման ցուցիչներից մեկն է, որի մեծությունը համապատասխանում է հղիության ժամկետին։ Պոչուկ-գագաթային չափսը պոչուկից մինչև գագաթ ընկած հատվածի երկարությունն է՝ առանց հաշվի առնելու ոտքերի երկարությունը։

 

Աղյուսակ 1. Պոչուկ-գագաթային չափսի նորման ըստ հղիության ժամկետի

Պտղի չափսերի մեծությունը վկայում է երեխայի արագ աճի մասին և հետագայում խոշոր պտղի լույս աշխարհ գալու նախանշաններից է։ Փոքր չափսը վկայում է՝

  • հղիության ժամկետի ի սկզբանե սխալ որոշման մասին, 
  • զարգացման հապաղման մասին (մոր հորմոնային անբավարարության, ինֆեկցիոն հիվանդության և այլ հիվանդությունների պատճառով), 
  • պտղի զարգացման գենետիկ հիվանդության մասին, 
  • պտղի ներարգանդային մահվան մասին։ 

Պտղի գլխի բիպարիետալ չափսը փոքրիկի գլխուղեղի զարգացման ցուցիչն է, չափվում է քունքից մինչև քունք հատվածը։ Այդ ցուցիչը նույնպես մեծանում է հղիության ժամկետին համապատասխան։

 

Աղյուսակ 2. Պտղի գլխի բիպարիետալ չափսի նորման ըստ հղիության ժամկետի

Պտղի գլխի բիպարիետալ մեծ չափսը վկայում է՝

  • պտղի խոշորության մասին, եթե մնացյալ ցուցիչները նույնպես մեծ են, 
  • սաղմի թռիչքաձև աճի մասին, եթե մնացյալ ցուցիչները բնականի սահմաններում են, 
  • գլխուղեղի ուռուցքի կամ ուղեղային ճողվածքի մասին (կյանքի հետ անհամատեղելի պաթոլոգիաներ), 
  • գլխուղեղի հիդրոցեֆալիայի մասին։ 

Պտղի գլխի բիպարիետալ փոքր չափս է դիտվում գլխուղեղի թերզարգացածության կամ որոշ բաժինների բացակայության դեպքում։

Կարդացեք՝  Առաջին սկրինինգը հղիության ընթացքում․ մաս II

Կարդացեք՝  Առաջին սկրինինգը հղիության ընթացքում․ մաս III

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…