Ինչպե՞ս լավացնել ուղեղի աշխատանքը

29.03.20185314

Ապացուցված է, որ մարդկանց մեծամասնության ուղեղն իր ամբողջ ներուժով չի աշխատում։ Այն մասնակցում է մարդու բոլոր գործողություններին, դրանից են կախված որոշումները և առհասարակ կյանքի որակը։

Խթանելով ուղեղի աշխատանքը՝ ոչ միայն կլավացնեք ձեր առողջությունը, ինքնազգացողությունը և արտաքին տեսքը, այլև զգալիորեն կազդեք ձեր կյանքի որակի բարձրացման վրա։

Ուղեղի առողջությունը կախված է էկոլոգիայից և ձեր ապրելակերպից։ Ալկոհոլ օգտագործեղ, ծխող, վատ սնվող և պասիվ կենսակերպ վարող մարդը 40-50 տարեկանում ունենում է առողջական այն խնդիրները, որ սովորաբար առողջ ապրելակերպ վարող մարդն ունենում է 70 տարեկանում։

Ուղեղի աշխատանքը լավացնելու և հետագա խնդիրներից խուսափելու համար հետևեք ստորև նշված խորհուրդներին։

1. Ճիշտ սնվեք։ Սպիտակուցներով հարուստ սնունդ կերեք և նախապատվությունը տվեք բարդ ածխաջրերին (միրգ, բանջարեղեն, ձավարեղեն, ցորեն)։ Ավելի լավ է հրաժարվեք պարզ ածխաջրերից։ Բացի այդ, հարկավոր է լրացնել ջրի օրական պահանջը՝ 1.5-2լ։

2. Սպորտով զբաղվեք։ Այն լավացնում է արյան շրջանառությունը և արյունը հարստացնում է թթվածնով։

3. Սննդային բնական հավելանյութեր օգտագործեք, օրինակ՝ ձկան յուղ՝ մաշկի վիճակը, սրտի աշխատանքը և հորմոնների հավասարակշռությունը լավացնլու նպատակով։ Սելեն՝ վահանաձև գեղձի հորմոնների համար, ինչպես նաև ցինկ, գլիցին, L-տրիպտոֆան, սրոհունդ (զվերոբոյ), ժենշեն, գլյուտամին և այլն։ Օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

4. Հստակ նպատակներ սահմանեք։ Ուղեղին կոնկրետ ցուցումներ են պետք։ Նպատակներ դնելով և դրանք գրելով ոչ միայն բարձրացնում եք դրանց հաջող իրականացման հավանականությունը, այլև լավացնում եք ուղեղի կիսագնդերի ճակատային բաժնի աշխտանքը, որը մասնակցում է պլանավորման և կանխատեսման գործընթացներին։

5. Օրագիր գրեք։ Ձեր ապրումներն ու տագնապային մտքերը գրելը հանգստացնող ազդեցություն ունի և լավացնում է կիսագնդերի աշխատանքը։

6. Մեդիտացիա արեք և յոգայով զբաղվեք։ Ապացուցված է, որ մեդիտացիան և շնչառական վարժությունները հանգստացնում են նյարդային համակարգը, ուղեղը հարստացնում արյամբ և թթվածնով։

Կարդացեք՝ Հանգստացնող մեդիտացիա