Շարունակ ցանկանում եմ քնել․ ինչո՞ւ

Շարունակ ցանկանում եմ քնել․ ինչո՞ւ

Անընդհատ ցանկանում եք քնել։ Պատճառը պարզ է՝ քնի պակաս։ Հետևում եք քնի հիգիենայի կանոններին, սակայն ապարդյուն։ Ահա անքնության պատճառ դարձող հինգ սխալ։

1. Ինքնախաբեություն

Կարծում եք, թե կարող եք դիմանալ առանց քնելու, սուպերմենի նման, որը ցերեկն աշխատում է, իսկ գիշերը փրկում է աշխարհը։ Քնից կամավոր հրաժարվելով՝ խախտում եք օրգանիզմի բիոռիթմերը, որոնք կապված են ցերեկվա և գիշերվա հերթափոխի հետ։

Ի՞նչ անել։ Բավական է հերոսություն պահանջեք ինքներդ ձեզնից։ Թույլ տվեք ձեզ հոգնել և գիշերը լիարժեք քնել։

2. Ննջասենյակի թափթփվածություն

Եթե ննջասենյակում խառնաշփոթ է և վերջին բանը, որ տեսել եք քնելուց առաջ, աղբն ու թափթփվածությունն է եղել, ապա մտքերն էլ նույնատիպ խառը կլինեն և անհանգիստ կքնեք։

Ի՞նչ անել։ Սենյակից հանեք աղբն ու աղբամանի տեղում լավանդայի ծաղիկներ դրեք։ Այն օժտված է հանգստացնող և քունը բարելավող ազդեցությամբ։

3. Քաղցած եք քնում

Քնելուց առաջ թեթև սնունդն օրգանիզմը կհամալրի էներգիայով, որը կօգնի խորը, հանգիստ քուն մտնել։ Օգտակար են ածխաջրերը, որոնք արյան մեջ բարձրասնում են ինսուլինի մակարդակը և նպաստում սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը լավացնում է քունը։

Ի՞նչ անել։ Քնելուց մեկ ժամ առաջ կես չափաբաժին մակարոն կերեք կամ գետնանուշի յուղով ամբողջական հացահատկի ալյուրից թխված հացով։ Նախքան քնելը կերած սնունդը չպետք է գերազանցի 150 կկալը։

4. Տարբեր տեղերում եք քնում

Քնելու լավագույն տեղը ննջասենյակն է։ Երբ քնում եք ավտոբուսում, հյուրասրահի բազմոցին և կամ այլ վայրում, ապակողմնորոշում եք ուղեղին՝ երբ և որտեղ կարելի է անցնել հանգստի վիճակի։

Ի՞նչ անել։ Քնեք միայն ձեր ննջասենյակում։ Երբ քունը տանում է, բայց քնելու ժամանակը չէ, կանգնեք և մի լավ ձգվեք։ Այդպիսով կնպաստեք թթվածնի ներհոսքին և կլավացնեք արյան շրջանառությունը։

5. Ցանկանում եք լրացնել քնի պակասը

Եթե ամբողջ շաբաթվա ընթացքում քնել եք 4-5-ական ժամ և հույս ունեք, որ հանգստյան օրերի կլրացնեք այդ պակասը՝ քնելով 9-10 ժամ, ապա սխալվում եք։ Այդպիսով խախտում եք ձեր կենսաբանական ժամացույցը և խանգարում եք, որ մարմինը սահմանի քնի և արթնանալու առողջ ցիկլը։

Ի՞նչ անել։ Արեք ամեն բան երեկոյան ճիշտ ժամանակին քնելու համար։ Եթե սիրում եք հանգստաժյան օրերին երկար քնել, ապա նախորդ օրը ուշ պառկեք։

 

Նյութի կազմումը՝ www.sotskiy.am

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը