Վարժություններ կրծքի մկանների ամրացման համար․ հետծննդաբերական շրջան

Վարժություններ կրծքի մկանների ամրացման համար․
հետծննդաբերական շրջան

Բոլորին է հայտնի, որ կերակրող մոր կրծքագեղձերն զգալիորեն մեծանում են։ Համապատասխանաբար ձգվում է նաև մաշկը, իսկ մկանները թուլանում են՝ չկարողանալով պահել այդ ծանրությունը։

Կան հատուկ վարժություններ, որոնք օգնում են ամրացնել կրծքի մկանները և վերականգնել գեղեցիկ տեսքը։ Այդ վարժությունները հնարավոր է անել անգամ կրծքով կերակրման ընթացքում, քանի որ լավացնում են կրծքի արյունաշրջանառությունը, նպաստում են կաթի հոսքին և կանխում են լակտոստազը։

Վարժությունները կատարվում են աթոռին նստած դիրքում կամ էլ կանգնած վիճակում։

Ձեռքերը բարձրացրեք գլխի առաջ՝ աջ ձեռքով բռնելով ձախի արմունկը, իսկ ձախ ձեռքով՝ աջ արմունկը։ Գլուխն առաջ հակեք և հինգ անգամ ճակատով էներգիայով սեղմեք ծալված ձեռքերը։

Ձեռքերը տարեք ծոծրակին և հինգ անգամ ծոծրակով սեղմեք ծալված ձեռքերը։

Ձեռքերը դրեք ուսերին։ Պտտեք երկու ձեռքերն էլ ներս և դուրս 5-ական անգամ, վարժությունն ավարտեք ձեռքերի թափահարմամբ։

Ձեռքերը պարզեք դեպի մեջքը և կողպեք։ Այդ վիճակում՝ առանց միմյանցից անջատելու, ձեռքերը հնարավորինս բարձրացրեք վեր և իջեցրեք։ Կրկնեք հինգ անգամ։

Ձեռքերը բարձրացրեք վեր և տնակի տեսք տվեք՝ ափերը մոտեցնելով իրար, արմունկները՝ հեռու պահելով։ Աջ արմունկը հնարավորինս հետ տարեք՝ ափերը միասին պահելով, վերադարձեք սկզբնական դիրքին։ Նույնը կատարեք ձախ արմունկով։ Կրկնեք հինգ անգամ։

Ձեռքերը պարզեք առաջ, միացրեք ափերը և արմունկներն անջատ պահեք, այնուհետև դանդաղ մոտեցրեք իրան, վերադարձեք սկզբնական դիրքին։ Կրկնեք հինգ անգամ։

Չմոռանաք, որ ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է պարտաճանաչորեն, կանոնավոր կատարեք վարժությունները։ Այդ դեպքում չորս ամիս անց արդեն իսկ փոփոխություն կնկատեք։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար