Մարմնամարզություն ծննդաբերությունից հետո․ 6-րդ շաբաթից մինչև 3-րդ ամիս

09.01.20182575

Նոր ծննդաբերած կնոջը խորհուրդ չի տրվում ոչ առավոտյան մարմնամարզությունը, ոչ էլ աէրոբիկայի վարժությունները։ Նրա հոդերը դեռևս փափկած են հղիության հորմոնների ազդեցությունից, որովայնի մկանները թույլ են, և նա հեշտությամբ կարող է իրեն վնասել։ Ֆիզկուլտուրայով կարելի է զբաղվել ծննդաբերությունց 1-2 ամիս անց։ 

Ինչպե՞ս վերականգնել ու ամրացնել որովայնի մկանները։ Գոյություն ունի վարժությունների հատուկ խումբ, որն ընտրել են մանկաբարձներն ու բուժական ֆիզկուլտուրայի մասնագետները, դրանք, ի տարբերություն ֆիզկուլտուրայի, թույլատրելի են ծննդաբերությունիցհետո։ Այս հոդվածում կներկայացնենք ծննդաբերությունից հետո վեցերորդ շաբաթից մինչև երրորդ ամիսը թույլատրելի վարժությունները։

Մեջքին պառկած վիճակում ծալեք ոտքերը ծնկից (առանց հատակից կտրելու)։ Ձգեք հետույքի և կոնքի հատակի մկանները, ուշադրությունը կենտրոնացնելով հեշտոցի վրա՝ կոնքը դանդաղորեն կտրեք հատակից։ Ներս քաշեք որովայնը։ Այդ դիրքում մնացեք՝ հաշվելով մինչև չորսը, այնուհետև թուլացրեք լարվածությունը և դանդաղորեն իջեք հատակին։ Կրկնեք հինգ անգամ, մի քանի օր անց կրկնումների քանակն աստիճանաբար հասցրեք 20-ի։ Կարող եք բարդացնել վարժությունը՝ հաշվելով ոչ թե մինչև չորսը, այլ մինչև 6, 8, 10-ը։

Պառկեք մեջքի վրա։ Արտաշնչելով ձգեք որովայնի մկանները և աջ ձեռքով ձգվեք դեպի ձախ ոտքի կոճը։ Մնացեք այդ դիրքում՝ հաշվելով մինչև չորսը, այնուհետև կրկին պառկեք մեջքի վրա։ Նույնը կատարեք ձախ ձեռքով։ Վարժությունը կրկնեք հինգ անգամ, մի քանի օր անց կրկնումների քանակն աստիճանաբար հասցրեք քսանի։

Ելակետային դիրքը նույնն է։ Արտաշնչելով ներս քաշեք որովայնը և սկսեք աջ ձեռքով սողալ դեպի աջ ոտքը՝ մարմինը գոտկատեղի հատվածից կորացնելով դեպի աջ։ Որովայնի մկանները լարված պահելով՝ վերադարձեք ելակետային դիրքին։ Հանգստացեք և նույնը կատարեք դեպի ձախ կողմ։ Յուրաքանչյուր կողմի համար վարժությունը կրկնեք հինգ անգամ՝ հետագայում քանակն աստիճանաբար հասցնելով քսանի։

Հատակին նստած վիճակում ծալեք ոտքեր՝ դրանք ձգելով դեպի որովայնը, ներս քաշեք որովայնը և ձեռքեր պարզեք առաջ։ Արտաշնչելիս աստիճանաբար պառկեք հատակին։ Ճանապարհի կեսին կանգ առեք և հաշվեքմինչև չորսը՝ շնչելով հավասարաչափ ու ըստ սովորության, այնուհետև սկսեք դանդաղորեն նստել։ Սկզբում կատարեք հինգ անգամ, մի քանի օր անց կրկնումների քանակը հասցրեք քսանի։ Վարժությունը բարդացնելու համար ձեռքերը դրեք գլխի ետևում և մնացեք անշարժ ՝ հաշվելով մինչև վեցը, ութըկամ տասը։