Ուշադիր եղեք․ երեխան կարող է կուլ տալ շշերի վրա փակցված դրոշմապիտակը

08.01.20186837

Վերջերս հաճախ ենք լսում, որ երեխաները կուլ են տալիս հյութերի, հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակները՝ հայտնվելով խեղդվելու վտանգի առաջ։ 

Հարցին անդրադարձել էր նաև Panorama.am-ը՝ նշելով, որ մանկական սննդի ու ջրի շշերի վրա փակցված դրոշմապիտակներն իսկական չարիք են դարձել և ընդ որում՝ դրոշամապիտակների ու շշերի վրա որևէ գրություն չկա՝ դրանք երեխային չտալու մասին:

Ծնողներին վերաբերող ֆեյսբուքյան մի խմբում մի մայրիկ հայտնում է, որ իր 7 ամսական բալիկը կուլ է տվել դրոշմապիտակը, խեղդվող երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անզգայացումից հետո կարողացել են օրգանիզմից հեռացնել չարաբաստիկ պիտակը: Այս գրառում-զգուշացման տակ արված մեկնաբանություններից կարելի է դատել, որ երեխաների շրջանում նման դեպքերը բազմաթիվ են ու շատ մայրիկներ արդեն անցել են այդ փորձության միջով: 

Բոլորին հորդորում ենք զգույշ լինել և շիշը երեխային տալուց առաջ համոզվել, որ դրոշմապիտակը հեռացված է։