Երեխան հրաժարվում է կրծքից

Երեխան հրաժարվում է կրծքից

Բոլորը գիտեն, որ նորածնի համար մայրական կաթից օգտակար սնունդ չկա։ Երբեմն մայրերն սկսում են անհանգստանալ, երբ փոքրիկը հրաժարվում է կաթից և լացով գլուխը թեքում կրքծից՝ չնայած քաղցած լինելուն։

Եթե երեխան հրաժարվում է կրծքից, նշանակում է նրան անհանգստացնող որևէ բան կա։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Հոդվածում խոսում ենք ամենատարածված պատճառների մասին։

Կրծքի կաթից հրաժարվելու տարածված պատճառներից են տարաբնույթ հիվանդությունները։ Պատճառ կարող է լինել կոկորդի կամ ականջի կամ փորի ցավը, քթի փակվածությունը, ջերմության բարձրացումը, ատամների դուրս գալը։

Մեկ այլ պատճառ է շշով կերակրելը։ Գուցե երեխայի համար ավելի հեշտ է ծծակը ծծելը, քան կուրծքը։

Պատճառներից է նաև կաթի առատությունը, որի դեմ երեխան չի կարողանում։ Այդպես է լինում առաջին օրերի ընթացքում, երբ լակտացիան դեռևս կարգավորված չի լինում։

Սթրեսային իրավիճակները նույնպես կարող են նպաստել կաթից հրաժարվելուն։ Այդպես էլինում, երբ մայրը քիչ ժամանակ է հատկացնում փոքրիկին և նրան հիմնականում թողնում է տան այլ անդամների խնամքին։

Փոքրիկը շատ լավ է զգում մոր հուզական վիճակը, նրա լարվածությունը, այդ պատճառով կերակրելիս պետք է հնարավորինս հանգիստ լինել։

Ըստ ժամի կերակրելը նույնպես անդրադառնում է կրծքից հրաժարվելու վրա, երեխային հարկավոր է հաճախ կերակրել, հատկապեսկյանքի առաջին ամիսների ընթացքում։ Այդպես չվարվելու դեպքում կաթը պակասում է, և երեխային չի հերիքում։

Մեկ այլ պատճառ է կերկրման սխալ դիրքը։ Եթե երեխան լիովին չի վերցնում պտուկը, հնարավորություն չի ունենում բավականաչափ կաթ ծծելու։

Կեղծ հրաժարում

Կրծքից կեղծ հրաժարում է համարվում այն դեպքը, երբ երեխան չի ցանկանում կաթն ուտել, սակայն քիչ անց հաճույքով ուտում է։ Պատճառն այն է, որ նորածիններն անմիջապես չէ, որ հարմարվում են կրծքով կերակրմանը, այդ պատճառով սկզբնական շրջանում կուրծքն ինքներդ մոտեցրեք նրան։

4-5 ամսականում երեխան սկսում է ճանաչել ու ուսումնասիրել աշխարհը և կարող է հեշտությամբ ուշադրությունը շեղել դեպի երաժշտությունը կամ հետաքրքրող ձայները՝ թողնելով կուրծքը։ Այդ չի նշանակում, որ նա հրաժարվում է։

Ի՞նչ անել

Նկատելով, որ երեխան հրաժարվում է կրծքով կերակրումից, նախ պետք է պարզել պատճառը։ Ավելի երկար ժամանակ հատկացրեք երեխային, հաճախ գրկեք, ինքներդ լողացրեք և քնեցրեք նրան։

Համոզվեք, որ երեխան չունի առողջական որևէ խնդիր, ջերմությունը չի բարձրացել և վարակված չէ որևէ հիվանդությամբ։

Եթե պատճառը ծծակն է, այն մի տվեք երեխային, ավելի լավ է կերակրեք գդալով կամ առանց ասեղի ներարկչով։

Կաթի առատության դեպքում փորձեք փոխել կերակրման դիրքը։

Երեխային կերակրեք ըստ պահանջի, այլ ոչ թե ըստ սահմանված ժամի։

Փորձեք կերակրելիս կրծքի վրա դրվող սիլիկոնե հարմարանք օգտագործել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար