Բեղմնականխման տրանսդերմալ EVRA© համակարգ

22.12.20174165

Բեղմնականխման տրանսդերմալ EVRA© համակարգը կոմբինացված էստրոգենհեստագենային բեղմնականխիչ է։ Այն բարակ մարմնագույն սպեղանի է, յուրաքանչյուր սպեղանին պարունակում է 600 մկգ էթինիլէստրադիոլ և 6մգ նորէլգեստրոմ (էթինիլէստրադիոլ+նորգեստիմատի կենսաբանորեն ակտիվ մետաբոլիտ)։

Ըստ արյան մեջ ներթափանցող հորմոնների դեղաչափի՝ Էվրա© համակարգը համապատասխանում է միկրոդոզավորված օրալ բեղմնականխիչներին։ Օրվա ընթացքում արյան մեջ է ներթափանցում 150մկգ նորէլգեստրոմին և 20 մկգ էթինիլէստրադիոլ։

Մեկ մենստրուալ ցիկլի ընթացքում օգտագործում են երեք սպեղանի, որոնցից յուրաքանչյուրը դրվում է յոթ օրով։ Սպեղանին պետք է փոխել շաբաթվա միևնույն օրը։ Այնուհետև հարկավոր է դադար տալ յոթ օր, որոնց ընթացքում դաշտանանման ռեակցիա է առաջանում։

Էվրա© համակարգի բեղմնականխման մեխանիզմը նման է օրալային կոմբինացված բեղմնականխիչների մեխանիզմին։

Սպեղանու առավելությունները՝

  • հարմար է օգտագործելը, 
  • նվազագույն ափով է հորմոններ արտազատում, 
  • չկա առաջնային անցում լյարդի և ստամոքսաղիքային համակարգի միջով, 
  • հրաժարումից հետո ֆերտիլության արագ վերականգնում, 
  • կիրառելի է տարբեր տարիքի կանանց դեպքում, 
  • հնարավոր է ինքնուրույն օգտագործել (առանց բժշկի միջամտության), 
  • կողմնակի ազդեցությունները փոքրաթիվ են։ 

Սպեղանու թերություններն են՝

  • երբեմն սպեղանին պոկվում է, թրջվող է և այլն, 
  • եթե 48 ժամվա ընթացքում կինը չի նկատում սպեղանու պոկվել-ընկնելը, հնարավոր է հղիանալ, 
  • մարմնի վրա սպեղանին կպցնելու տեղերը սահմանափակ են, 
  • հնարավոր է, որ կպցնելու տեղում կողմնակի ռեակցիա առաջանա։