Գետնանուշ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

07.12.20171129

Սննդաբանները հավաստիացնում են, որ գետնանուշն օգտակար է առողջության համար և խելամիտ օգտագործման դեպքում կարող է հրաշալի օգնական դառնալ նաև նիհարել ցանկացողների համար։

Գետնանուշը բարձրորակ ճարպերի և սպիտակուցների կարևոր աղբյուր է։ Այն պարունակում է A, D, E, և B խմբի վիտամիններ, կալիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, պղինձ և առողջության համար օգտակար այլ նյութեր։

Կալորիականությունը

Գետնանուշի կալորիականությունը 100գր-ում մոտավորապես 550 կկալ է։

Օգտակար հատկությունները

Գետնանուշը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է ինֆարկտի, իշեմիկ հիվանդության և այլ խնդիրների առաջացման վտանգը, օգնում է կարգավորել անոթային ճնշումը։

Օգտակար է նաև ստամոքսաղիքային տրակտի համար, պաշտպանում է լեղաքարային հիվանդությունից, նպաստում է օրգանիզմից խարանների դուրսբերմանը։

Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում է հաղթահարել սթրեսները, անքնությունը և վատ տրամադրությունը։

Լավ է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը և լավացնում է հիշողությունը։

Գետնանուշի կանոնավոր օգտագործումը լավ է անդրադառնում նաև մաշկի վիճակի վրա և նպաստում է օրգանիզմում ծերացման գործընթացների դանդաղեցման։

Չնայած որ գետնանուշը մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում և բարձր կալորիականություն ունի, այն խորհուրդ է տրվում նաև գիրության դեմ պայքարի համար։

Գետնանուշը նաև աֆրոդիզիակ է, այսինքն՝ ուժեղացնում է կանանց և տղամարդկնց սեռական ֆունկցիան։

Հակացուցումները

Հակացուցված է ալերգիայի դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել նաև արթրոզի և արթրիտի դեպքում։ Մեծ քանակությամբ ուտելու դեպքում հանգեցնում է գիրության։ Լուրջ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է նախքան օգտագործելը խորհրդակցել բժշկի հետ։