Սակավարյունությունը հետծննդաբերական շրջանում

Սակավարյունությունը հետծննդաբերական շրջանում

Հղիության ընթացքում կնոջ անոթներում արյան ծավալը մեծանում է, սակայն այդ լինում է վերջինիս հեղուկ բաղադրիչի՝ պլազմայի հաշվին։ Արդյունքում արյունը ջրիկանում է, մեկ խորանարդ միլիմետր արյան մեջ էրիթրոցիտների քանակը նվազում է, իսկ դրանք պատասխանատու են թթվածնի տեղափոխման համար։ Այդ վիճակը կոչվում է հղի կանանց ֆիզիոլոգիական (բնական) սակավարյունություն։

Ծննդաբերության ընթացքում կինը կորցնում է նվազագույնը 200-300 մլ արյուն, հետագայում՝ հետծննդաբերական շրջանում, 7-8 օր կրկին շարունակում է կորցնել։ Այդ պատճառով սակավարյութնուն կարող է առաջանալ նաև ծննդաբերությունից հետո։

Ախտանշանները

Առանձնացվում է սակավարյունության ընթացքի երկու փուլ՝ երկաթի գաղտնի անբավարարություն և ակնհայտ անեմիայի փուլ։ Սկզբում արյան հետազոտությունը ոչինչ չի ցույց տալիս, սակայն կինը շարունակում է իրեն թույլ զգալ, քնկոտություն է նկատվում, ինչպես նաև աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման դժվարություն, գլխացավ, գլխապտույտ և այլն։

Ծանր անեմիայի դեպքում հնարավոր է նաև գիտակցության կորուստ։ Այդ գանգատները սովորաբար կախված են լինում ոչ թե սակավարյունության աստիճանից, այլ հիվանդության տևողությունից, կնոջ առողջական ընդհանուր վիճակից և նրա տարիքից։

Նշված ախտանշանները կարող են առաջ գալ նաև գերհոգնածության պատճառով կամ կարող են վկայել նաև այլ հիվանդությունների մասին, բայց դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է արյան հետազոտություն կատարել։

Ի՞նչ անել

Առողջ օրգանիզմն արագ դուրս է գալիս այդ իրավիճակից՝ սկսելով հեմոգլոբին սինթեզել և էրիթրոցիտներ արտադրել, սակայն լիովին առողջ կանայք քիչ են հանդիպում։ Շատ իրավիճակներ են լինում, երբ օրգանիզմին չի հաջողվում ինքնուրույն հաղթահարել անեմիան։ 

Ստորև տրված բոլոր խորհուրդներն իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ բժիշկը համոզվել է, որ անեմիան պայմանավորված է հղիությամբ և հետծննդաբերական արնահոսությամբ։

Սակավարյունությունը հաղթահարելու համար ձեր օրգանիզմը պետք է իրեն անհրաժեշտ քանակությամբ երկաթն ստանա սննդից կամ երկաթ պարունակող դեղորայքից։

Երկաթի պակասի հնարավոր պատճառներն են՝

  • երկաթով աղքատ սնունդ, 
  • արյան կորուստ վերականգնված մենստրուացիայի կամ լնդերի արնահոսության պատճառով,
  • ստամոքսի քրոնիկական բորբոքում (որի պատճառով երկաթը վատ է յուրացվում), 
  • կրծքով կերակրում (ավելի շատ երկաթի կարիք եք զգում, քան նախկինում),
  • քրոնիկ արյունահոսություն և այլն:

Գաղտնիք չէ, որ ծննդաբերությունից հետո հաճախ կինը լավ չի սնվում առաջին ամիսների ընթացքում։ Բացի այդ կրծքով կերակրման ընթացքում ստիպված է լինում իր սնունդը համապատասխանեցնել երեխայի օրգանիզմի առանձնահատկություններին։

Այդ պատճառով յուրաքանչյուր կնոջ դեպքում սնունդն անհատապես է որոշվում, սակայն կան ընդհանուր խորամանկություններ, որոնք կարող են օգնել ստանալ անհրաժեշտ քանակով երկաթը։ Այդպիսի դեպքերում շատ օգտակար է միսը, որը սովորաբար խնդիրներ չի առաջացնում երեխայի օրգանիզմում։ Մսից ներծծվում է 6% երկաթ, ձկնեղենից՝ կրկնակի քիչ, բուսական սննդից՝ 0.2%։

Լոբին և ոլոռը նույնպես երկաթի լավ աղբյուր են, սակայն կարող են խնդրահարույց լինել երեխայի ստամոքսի համար։

Երկաթով հարուստ սնունդը համադրեք վիտամին C-ով հարուստ սննդի հետ, քանի որ վերջինս լավացնում է երկաթի ներծծումը։

Ուտելուց անմիջապես հետո թեյ կամ սուրճ մի խմեք։ Դրանցում պարունակվող տանինը խոչընդոտում է երկաթի յուրացմանը։

Սնունդը համատեղեք երկաթ պարունակող պրեպարատների հետ, քանի որ սննդից երկաթը յուրացվում է 2.5մգ/օր, իսկ դեղամիջոցներից՝ 15-20 անգամ ավել։

Երկաթի պրեպարատներով բուժումը պետք է երկարատև լինի։ Հեմոգլոբինի մակարդակը սովորաբար սկսում է բարձրանալ երրորդ շաբաթվա վերջերին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար