Ինչպե՞ս ամրացնել իմունիտետը

Ինչպե՞ս ամրացնել իմունիտետը

Մարդու իմունային համակարգը միատարր չէ։ Այն բաղկացած է բազմաթիվ տարբեր բջիջներից, որոնք միասին օրգանիզմին պաշտպանում են բակտերիաներից, վիրուսներից, սնկերից, մակաբույծներից ու քաղցկեղային բջիջներից։ Այդ բջիջների մեջ անհավասարակշռություն առաջանալու դեպքում հնարավոր է, որ աուտոիմունային հիվանդություններ զարգանան, օրինակ՝ արթրիտ, բրոնխիալ ասթման, կարմիր գայլախտ, առաջին տիպի դիաբետ և այլն։

Գիտությանը դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է գործում իմունային համակարգը, ուժեղ դեղամիջոցները կարող են վտանգավոր շեղումներ առաջացնել, այդ պատճառով ավելի լավ է ոչ թե կախարդական հաբ փնտրել, այլ փորձել իմունիտետն ամրացնել բնական միջոցներով, որոնց անվնասությունը երաշխավորված է։

Ինչպե՞ս ամրացնել դիմադրողական համակարգը

Օրգանիզմի դիմադրողական համակարգն ամրացնելու համար պետք է առողջ ապրելակերպ վարել՝ հույսը չդնելով կախարդական դեղամիջոցների կամ ժողովրդական միջոցների վրա։ Ճիշտ սննդակարգ պահպանեք, մարմնամարզությամբ զբաղվեք, վիտամինային համալիր խմեք։

Կարդացեք՝ Ի՞նչ ուտել դիմադրողականությունը բարձրացնելու համար

Իմունիտետն ամրացնող սննդամթերքներ

Սպիտակուցներ կերեք։ Մեծահասակները պետք է օրվա ընթացքում քաշի մեկ կիլոգրամին համարժեք մեկ գրամ սպիտակուց ուտեն։ Ֆիզիկապես ակտիվ մարդիկ՝ ավելի շատ։ Միսը, ձուկը և թռչնամիսը մոտ 20% մաքուր սպիտակուց են պարունակում։

Կրճատեք ածխաջրերը։ Ռաֆինացված ածխաջրերը մեր գլխավոր թշնամին են։ Դրանք ոչնչացնում են իմունիտետը, խթանում են սրտանոթային և տարիքային քրոնիկական հիվանդությունների զարգացումը։

Բնական օգտակար ճարպեր։ Փորձեք ավելի շատ ծովի ձուկ ուտել կամ Օմեգա-3 ընդունել։ Հագեցած ճարպերը, որոնք կենդանական մթերքներում են պարունակվում, վնասակար չեն։ Խուսափեք տրանսճարպերից՝ մարգարին, մայոնեզ, չիփս և այլն։

Հակաօքսիդանտներ։ Հիմնական օգտակար հակաօքսիդանտներն են՝ բետակարոտին, վիտամին C և E, ցինկ, սելեն։ Օրգանիզմն այդ նյութերով ապահովելու համար կաղամբ կերեք, ընկուզեղեն և ծովամթերք։

Բնական միջոցները վնասակար չեն, ֆինանսական մեծ ծախս չեն ենթադրում և կողմնակի ազդեցություն չեն ունենում։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, որ պետք է թողնեք ծխելը և չչարաշահեք ալկոհոլն ու սուրճը։

Առողջ ապրելակերպ

Ջուր խմեք։ Ջուրը լավացնում է դետոքսիկացիան, թեթևացնում է երիկամների աշխատանքը։ Պետք է օրական մարմնի քաշի 1կգ-ին համապատասխան 30 մլ ջուր խմել։

Կարդացեք՝ Ինչպե՞ս վարժվել բավարար քանակով ջուր խմելուն

Ֆիզկուլտուրայով զբաղվեք։ Նստակյաց ապրելակերպը թուլացնում է իմունիտետը։ Երեխաներին ու դեռահասներին օրական մեկ ժամ ֆիզիկական ակտիվություն է պետք, մեծերին՝ շաբաթական 2-3 ժամ աէրոբիկ վարժություններ։

Առողջ քուն։ Հարկավոր է օրական 6-8 ժամ քնել։ Ցանկալի է նաև քնել ցերեկը, եթե կա հնարավորություն։ Քնի ընթացքում օրգանիզմը, ինչպես նաև իմունային համակարգը թարմանում է։

Բուժզննում։ Տարին մեկ անգամ հետազոտություններ անցեք։ Հիվանդությունների վաղ ախտորոշումը բարձրացնում է բարոհաջող բուժման հավանականությունը։

Սթրեսի կառավարում։ Սթրեսն արյան մեջ բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, որը «անջատում է» իմունիտետը։ Հավասարակշռեք հանգստի և աշխատանքի ժամերը, մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ։

Կարդացեք՝ Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Հիգիենա։ Մաքրեք ատամներն օրական երկու անգամ՝ գիշերը և ընթրիքից հետո։ Այն նվազեցնում է բերանում վնասակար մանրէների քանակը։ Հաճախ օճառով լվացեք ձեռքերը։

Վիտամիններ։ Վիտամինները նույնպես օգտակար են, օրինակ ցինկը՝ իմունային համակարգի գլխավոր հանքանյութը։ Դժվար է միայն սննդի միջոցով ստանալ այն, եթե անգամ սնվում եք առողջարար մթերքներով։ Ցանկալի է ամեն օր որակյալ վիտամինային համալիր ընդունել, այնպիսին, որ պարունակի հակաօքսիդանտներ, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ցինկ, սելեն, քրոմ և այլն։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: