Առողջ ատամներ ծննդաբերությունից հետո

Առողջ ատամներ ծննդաբերությունից հետո

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը ծննդաբերությունից հետո։ Գաղտնիք չէ, որ ծննդաբերությունից հետո ատամները կորցնում են իրենց արտաքին տեսքն ու ամրությունը։ Ատամներն ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի ցուցիչն են, և մայրը պետք է ուշադրություն դարձնի իր սննդակարգին կրծքով կերակրման ամբողջ ընթացքում։

Երեխային և մորն ամեն օր անհրաժեշտ հանքանյութերով և վիտամիններով հարուստ սնունդ։ Կալցիումի անբավարարությունն անդրադառնում է առաջին հերթին մազերի, եղունգների ու ատամների վրա։

Ներարգանդային շրջանում երեխան կալցիումն ստանում է մոր օրգանիզմի պաշարներից, իսկ հետագայում մոր կաթից։ Այդ պատճառով հղի և կերակրող կանանց խորհուրդ է տրվում կալցիում և վիտամին D3 պարունակող պրեպարատներ՝ վիտամինային համալիրներ։ Կրծքով կերակրման ընթացքում վիտամին D3-ը կաթի միջոցով անցնում է երեխային՝ կանխելով ռախիտի առաջացումը։

Եթե ալերգիայի կամ այլ պատճառներով չեք կարող վիտամիններ խմել, ապա փորձեք կալցիումով և վիտամին D-ով հարուստ սնունդ ուտել։ Սննդում ներառեք ձու, ձուկ, կաթնամթերք, վարսակաձավարի շիլա, նարնջի և խնձորի հյութ, որոնք նպաստում են կալցիումի լավ յուրացմանը։

Ատամների առողջությունը պահպանելու համար հրաժարվեք չափազանց թթու կամ տաք կերակուրներից, չափից շատ սառն ըմպելիքներ մի խմեք, մի չարաշահեք քաղցրավենիքը։ Այդ բոլորը թուլացնում են ատամների էմալը։ Օգտագործեք զգայուն ատամների համար նախատեսված ատամի մածուկ։

Հետծննդաբերական շրջանում և լակտացիայի ընթացքում ատամների էմալը շատ խոցելի է։ Այդ պատճառով ավելի լավ է ֆտոր պարունակող ատամի մածուկ գնել։ Ուշադրություն դարձրեք բերանի խոռոչի հիգիենային, ատամները լվացեք օրական երկու անգամ՝ ճաշից և ընթրիքից հետո։

Ամեն անգամ ուտելուց հետո հարկավոր է ողողել բերանը, կարելի է բուժիչ խոտաբույսերի թուրմ օգտագործել, օրինակ՝ երիցուկի, հազարաթերթիկի, եղեսպակի ու սրոհունդի: Ատամի խոզանակը պետք է միջին կոշտության լինի, իսկ եթե կա պարադոնտիտի կամ պուլպիտի առաջացման վտանգ, գնեք փափուկը։

Բացի այս ամենը, եթե հաճախակի այցելեք ստոմատոլոգի և ազատվեք ատամնաքարերից, կկարողանաք պաշտպանել նաև լնդերը։ Կերակրումը թողնելուց հետո կարող եք անցանկալի հղիությունից պաշտպանվել հորմոնային բեղմնականխիչներով, որոնցում պարունակվող էստրոգեններն զգալիորեն բարելավում են կալցիումի փոխանակությունը, դադարեցնում են ատամների քայքայումը և ամրացնում ոսկորները։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար