Հնարավոր հղիությունը ծննդաբերությունից հետո

Հնարավոր հղիությունը ծննդաբերությունից հետո

Բազմաթիվ կանայք կարծում են, թե հնարավոր չէ հղիանալ ծննդաբերությունից հետո, իսկ կրծքով կերակրման դեպքում «անվտանգ» շրջանը երկարում է մինչև մեկ տարի։ Բժիշկները հաստատում են, որ այդ պատկերացումը թյուր է, այդ են վկայում նաև կրծքով կերակրման ընթացքում հղիանալու բազմաթիվ դեպքերը։

Ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլը տարբեր ժամկետներում է վերականգնվում յուրաքանչյուր կնոջ դեպքում։ Մեկը մեկ տարի շարունակ ապրում է առանց դաշտանի, մյուսի դեպքում դաշտանն սկսվում է ծննդաբերությունից ուղիղ մեկ ամիս անց, այսինքն ձվազատումն ավելի շուտ է կատարվում և տեսականորեն հնարավոր է հղիանալ ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց։ Ճիշտ է, սեռական հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ, քանի որ մեծ է վարակի ներթափանցման հավանականությունը․ արգանդը դեռևս վերականգնված չէ այդ շրջանում։

Հակառակ արմատացած կարծիքին, կրծքով կերակրումը չի կանխում հղիությունը և բեղմնականխման հուսալի միջոց չէ։ Պրոլակտին հորմոնն արտադրվում է հղիության ամբողջ ընթացքում՝ ճնշելով ձվազատումը և կանխելով հղիությունը։ Ծննդաբերությունից հետո այն նույնպես շարունակում է արտադրվել՝ պատասխանատվություն կրելով լակտացիայի համար և շարունակելով ճնշել ձվազատումը։ Որքան հաճախ և առատ կերակրեք երեխային, այնքան շատ պրոլակտին կարտադրվի և այնքան ուշ կվերականգնվի դաշտանը։ Սակայն լինում են դեպքեր, որ մենստրուացիան վերականգնվում է նաև կրծքով կերակրման ընթացքում։

Բացի այդ, հնարավոր է հղիանալ նաև մենստրուացիայի բացակայության պայմաններում, քանի որ երբեք հայտնի չի լինում, թե երբ է սկսվելու առաջին ձվազատումը։ Ֆերտիլ շրջանի սկիզբը կախված է էնդոկրին գեղձերի աշխատանքից, որը խիստ անհատական է և կարող է տարբեր լինել նաև միևնույն կնոջ տարբեր հղիությունների ընթացքում։ Այսինքն հնարավոր է հղիանալ նաև նախքան դաշտանը և չկասկածել այդ մասին մինչև ակնհայտ նշանների ի հայտ գալը։

Հղիությունը մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար, այդ պատճառով խորհուրդ չի տրվում հղիանալ մինչև օրգանիզմը լիովին չվերականգնվի նախորդ հղիությունից։ Այդ գործընթացը տևում է մոտավորապես երկու տարի։ Այդ ամբողջ ընթացքում պետք է պաշտպանվել բեղմնականխման մեթոդներով, սակայն կոմբինացված օրալ բեղմնականխիչներն արգելված են կրծքով կերակրման ընթացքում։

Գոյություն ունեն օրալ հատուկ բեղմնականխիչներ, որոնք թույլատրելի են կրծքով կերակրման ընթացքում, ապահով են և չեն ազդում լակտացիայի վրա։ Թույլատրելի են բեղմնականխման նաև այլ մեթոդներ՝ պահպանակ, հեշտոցային մոմիկներ, իսկ վեց ամիս անց՝ ներարգանդային պարույր։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար