Ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերը

Ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերը

Ի՞նչ է կատարվում հետծննդաբերական շրջանում, ի՞նչ փոփոխություններ են կատարվում օրգանիզմում, ի՞նչ է կարելի անել և ի՞նչ չի կարելի անել։

Ծննդաբերությունից անմիջապես հետո օրգանիզմում հորմոնային վերակառուցում է սկսվում։ Հորմոնների աշխատանքն ուղղվում է լակտացիայի ապահովմանը․ էստրոգենի և պրոգեստերոնի փոխարեն սկսվում է լակտացիայի հորմոնների՝ օքսիտոցինի և պրոլակտինի արտազատումը։ Արդյունքում կուրծքն ուռչում է, նրանում սկսում է կաթնախեժ առաջանալ, որը մի քանի օր անց վերափոխվում է կաթի։

Օքսիտոցինն այլ ազդեցություն էլ ունի՝ նպաստում է արգանդի կրճատմանը։ Հաճախ երեխային կրծքով կերակրելու ընթացքում կինն զգում է արգանդի կրճատումները, որոնք երբեմն ցավոտ են լինում։ Անհանգստանալու պատճառ չկա, այդ բնական է և նշանակում է, որ արգանդն արագ վերադառնում է իր նախնական վիճակին։

Հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո արդեն կարելի է ուտել, վեր կենալ անկողնուց, զուգարան գնալ։ Սկսեք վեր կենալ հենց կարողանաք, քանի որ քայլելը նպաստում է ստամոքսի արյունաշրջանառության և աղիների աշխատանքի կարգավորմանը։ Պետք է հաշվի առնել, որ լիքը միզապարկը խանգարում է արգանդի կրճատվելուն, ուստի հարկավոր է հաճախ գնալ զուգարան։

Արգանդի կրճատումը ուղեկցվում է արտադրությամբ։ Առաջին օրերին այն առատ է լինում, ունենում է վառ կարմիր գույն, սակայն ժամանակի ընթացքում դառնում է շագանակագույն, այնուհետև ավելի բաց գույնի։ Այդ պրոցեսը կարող է տևել 4-6 շաբաթ, որի ընթացքում պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախ լվացվել և լողանալ ցնցուղի տակ և ոչ թե վաննա ընդունել։ Կարերի առկայության դեպքում շեքի հատվածը կարող է թմրել և ցավալ, այդ ընթացքում հնարավոր չի լինել նստել։

Կարերի արագ ապաքինման համար յուրաքանչյուր միզարձակումից հետո պետք է դրանք լվանալ ջրով։ Ծննդաբերությունից հետո հաճախ անհանգստացնում է մարմնի տարբեր մասերի մկանային ցավը․ չէ՞ որ երեխայի ծննդյան ժամանակ ֆիզիկական լարվածությունը չի կարող առանց հետքի մնալ։ Այդ ցավը նույնպես անցնում է մի քանի օրից։

Երեխային առաջին անգամ մոր կրծքին մոտեցնում են դեռևս ծնարանում, իսկ հետագայում նրան պետք է լինում կերակրել ըստ պահանջի։ Այդ նպաստում է լակտացիայի կարգավորմանը և արգանդի արագ կրճատմանը։ Ուշադրություն դարձրեք երեխային կրծքին մոտեցնելու ճիշտ ձևին։ Եթե երխան բռնում է միայն պտուկը, ապա որոշ ժամանակ անց վերջինիս վրա ճաքեր ի հայտ կգան։

Ի՞նչ է կարելի ուտել ծննդաբերությունից անմիջապես հետո

Ծննդաբերությունից հետո հարկավոր է լավ սնվել, քանի որ օրգանիզմին ապաքինվելու և լակտացիայի համար էներգիայի կարիք ունի։ Սննդակարգը պետք է համապատասխանեցնել կրծքով կերակրման պահանջներին։ Չի կարելի ալերգեն մթերքներ ուտել, քանի որ երեխան կարող է բացասաբար արձագանքել դրանց։ Այդպիսի մթերքներից են՝ կարմիր գույնի բանջարեղենն ու մրգերը, օրինակ՝ ելակը, մորին, կարմիր խնձորը, լոլիկը, ձմերուկը, ինչպես նաև բանանն ու ցիտրուսային մրգերը։

Այդ մթերքները կարող եք աստիճանաբար ու զգուշորեն ներառել սննդի մեջ, քանի որ հնարավոր է, որ ալերգիա ամենևին էլ չլինի, իսկ դրանք հարուստ են երեխայի համար օգտակար նյութերով և վիտամիններով։ Կարելի է կաթնամթերք և բանջարեղենային ապուրներ ուտել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար