Հղիության վտանգավոր փուլերը

Հղիության վտանգավոր փուլերը

Ակնհայտ է, որ հղիության ամբողջ ընթացքում կինը պետք է զգույշ լինի, սակայն կան մի քանի առավել վտանգավոր փուլեր, որոնք բնորոշվում են ընդհատման կամ այլ խանգարումների առաջացման մեծ ռիսկով։ Յուրաքանչյուր եռամսյակ ունի այդպիսի կրիտիկական շրջաններ, որոնց իմացությունը կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր որևէ չափանիշով ռիսկային խմբում են։

Հղիության վտանգավոր առաջին շրջանը հենց սկիզբն է, 2-3-րդ շաբաթը, որի ընթացքում պտղաձուն ամրանում է արգանդի պատին։ Դուք դեռևս չեք էլ կասկածում, իսկ ձեր ներսում որոշվում է հղիություն կսկսվի՞, թե՞ պտղաձուն դուրս կգա դաշտանային արյան հետ։ Այդ շրջանը վտանգավոր է այն պատճառով, որ պտղաձուն արգանդի լորձաթաղանթին ամրանալու հնարավորություն չի ունենում։ Դրան կարող են խանգարել ինչպես արգանդի զարգացման անոմալիաները (երկեղջյուր արգանդ, միջնապատեր կամ հիպոպլազիա), այնպես էլ էնդոմետրիումի պաթոլոգիաները՝ հիպերպլազիա, պոլիպներ կամ վնասվածքներ, նաև արգանդի միոման, հետվիրահատական սպիները, անգամ սթրեսն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Պտղի համար խոցելի մյուս փուլը, երբ զարգացման տարաբնույթ պաթոլոգիաներ են ի հայտ գալիս, 5-6-րդ շաբաթն է։ Զարգացման արատների մեծամասնությունն առաջանում է հենց այդ շրջանում, երբ կազմավորվում են պտղի օրգան-համակարգերը։ Ուստի պետք է զգույշ լինել գոնե արտաքին ներգործություններից՝ ճառագայթահարում, քիմիական նյութեր, դեղամիջոցներ, ակոհոլ, վարակիչ հիվանդություններ և այլն։

Առաջին եռամսյակի կրիտիկական վերջին փուլը 8-12-րդ շաբաթն է։ Այդ շրջանում բարդ գործընթաց է տեղի ունենում․ զարգանում է ընկերքը և սկսում հորմոններ արտադրել։ Ընկերքը պտղի համար կենսականորեն կարևոր օրգան է, այդ պատճառով նրա զարգացման խանգարումները հանգեցնում են ինքնաբեր վիժման։ Այդպիսի խանգարումների պատճառ կարող է դառնալ մոր օրգանիզմի հորմոնային անհավասարակշռությունը, մասնավորապես՝ ձվարանների և վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարությունը։

18-20-րդ շաբաթն այն ընթացքն է, երբ վիժման հանգեցնում են թաքնված վարակները՝ տոկսոպլազմոզ, քլամիդիա, ուրեապլազմոզ, հերպես և այլն։ Վտանգավոր է նաև ցածր պլացենտացիան և իսթմիկացերվիկալային անբավարարությունը, որոնք սկսում են իրենց զգալ տալ հենց այդ շրջանում։ Այդ պատճառով հարկավոր է վարակները հայտնաբերել և բուժել նախքան հղիությունը։

28-32-րդ շաբաթներում հնարավոր է, որ գետսոզ, պտուղ-ընկերքային անբավարարություն կամ ընկերքի շերտազատում առաջանա։ Այդ ամենը վնասում է պտղին, դառնում հիպոքսիայի և զարգացման հապաղման, հետագայում՝ վաղաժամ ծննդաբերության պատճառ։ Դրանցից խուսափելու համար պետք է վերահսկել քաշը, անոթային ճնշումը, հանձնել պլանային անալիզները և ՈւՁՀ ու դոպլեր հետազոտություն կատարել։

Գոյություն ունեն նաև անհատական կրիտիկական շրջաններ, սակայն պետք չէ անհանգստանալ, կենտրոնանալ դրանց վրա ու վախենալ, սպասել այդ վտանգավոր փուլերին, քանի որ յուրաքանչյուր հղիություն չէ, որ ենթակա է այդ վտանգներին։ Հարկավոր է պարզապես զգույշ և ուշադիր լինել, ժամանակին կատարել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և հետևել բժիշկների խորհուրդներին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար