Պորտալարի միակ զարկերակ

Պորտալարի միակ զարկերակ

Պորտալարը պտղին ընկերքին կապող ուղին է, որի միջոցով ապահովվում է մոր և պտղի միջև արյան շրջանառությունը, սննդանյութերի և թթվածնի փոխանակությունը։ Սովորաբար պորտալարը երեք անոթ է ունենում՝ մեկ երակ և երկու զարկերակ։

Սննդանյութերով հարուստ արյունը երակով անցնում է պտղին, իսկ զարկերակների միջոցով վերամշակված արյունն անցնում է հետ դեպի ընկերք։

Պորտալարի միակ զարկերակը կառուցվածքի անոմալիա է, որի դեպքում պորտալարը երկուսի փոխարեն մեկ զարկերակ է ունենում։ Այդ բավականին տարածված շեղում է, հանդիպում է 1:200-ի հարաբերակցությամբ միապտուղ հղիության դեպքում և 1:20 հարաբերակցությամբ` բազմապտուղ հղիության դեպքում։

ՊՄԶ-ի զարգացման հավանականությունն էապես աճում է, եթե մայրը դիաբետ է ունենում։ Զարկերակի բացակայությունը կամ ի սկզբանե է լինում, կամ էլ զարգանում է հղիության ընթացքում (այն եղել է, սակայն ատրոֆիայի է ենթարկվել և դադարել է զարգանալ)։

Պորտալարի կառուցվածքը լավ տեսանելի է ՈւՁՀ-ի միջոցով հղիության քսաներորդ շաբաթից սկսած, և հենց այդ ժամկետից է հնարավոր հստակ ախտորոշելը։ Հաճախ պորտալարի միակ զարկերակը որպես անոմալիա կապված չի լինում մեկ այլ պաթոլոգիայի հետ։

Հղիությունն այդ շեղման հանգամանքներում բնականոն է զարգանում և ավարտվում է իր ժամկետում։ Բնականաբար միակ զարկերակի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է լինում, քան երկուսի դեպքում, բայց իր ֆունկցիան հիմնականում բարեհաջող է կատարում։

Հարկավոր է ուշադիր լինել հղիության ընթացքում և պորտալարում արյան հոսքի դոպլերագրաֆիկ հետազոտություն կատարել։ Անկախ ՊՄԶ-ի հայտնաբերումն անհանգստանալու առիթ չէ, քանի որ բազմաթիվ կանայք բարեհաջող են տարել հղիությունը և լույս աշխարհ են բերել լիովին առողջ երեխայի։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…