Ո՞րն է հղիության թեստն անելու լավագույն պահը

Ո՞րն է հղիության թեստն անելու լավագույն պահը

Հայտնի է, որ երբեմն հղիության թեստերը կեղծ արդյունք են ցույց տալիս, ինչը կախված է տարբեր հանգամանքներից։ Ե՞րբ է թեստն անցկացնելու լավագույն պահը։ Նախ պարզենք, թե ինչ սկզբունքով են գործում այդ թեստերը, ինչի՞ն են ռեակցիա տալիս։

Թեստերն արձագանքում են մեզի մեջ հղիության հորմոնի՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինի առկայությանը։ Այդ հորմոնն սկսում է արտադրվել բեղմնավորված ձվաբջջի՝ արգանդի պատին ամրանալուց հետո, այսինքն՝ ձվազատումից 7-10 օր անց կամ էլ հաջորդ դաշտանից 4-7 օր առաջ։ Սակայն սկզբում նրա մակարդակն այնքան ցածր է, որ ոչ հղիության թեստերը, ոչ էլ մարդու խորիոնային գոնադոտրոպինի հայտնաբերման զգայուն անալիզներն ի զորու չեն պարզել վերջինիս առկայությունը։

Կարդացեք՝ Ինչու՞ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Բացի այդ, մեզում մարդու խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը կրկնակի ցածր է, քան արյան մեջ, այդ պատճառով թեստերն ավելի ուշ են սկսում արձագանքել նրա առկայությանը։ Հղիության առաջին օրերին այդ հորմոնի մակարդակն օրերի ընթացքում կրկնապատկվում է։ Թեստերի մեծամասնությունն սկսում է արձագանքել ՄԽԳ-ին ձվաբջջի իմպլանտացիայից հետո 5-րդ օրը։ Եթե համարենք, որ այն կատարվում է ձվազատումից հետո 7-րդ օրը, ստացվում է, որ թեստը թույլ երկրորդ գծիկ ցույց կտա ձվազատումից 11 օր անց, այսինքն դաշտանից 3 օր առաջ։

Սա, իհարկե, շատ մոտավոր հաշվարկ է․ չէ՞ որ գրեթե անհնար է որոշել ձվազատման, առավել ևս իմպլանտացիայի հստակ պահը։ Թեստերի անցկացման վերաբերյալ հանձնարարականներից նշենք նաև հետևյալները։ Ցանկալի է հղիության թեստն անցկացնել առավոտյան, քանի որ առավոտյան մեզում հորմոնի մակարդակն առավելագույնն է։ Օգտագործելուց առաջ հարկավոր է ստուգել պիտանելիության ժամկետը և ուշադիր կարդալ ցուցումները։

Կարդացեք՝ Ինչպե՞ս անցկացնել հղիության թեստը

Այսպիսով, միանշանակ ասել, թե երբ է թեստերի անցկացման լավագույն պահը, դժվար է։ Ամեն բան կախված է տվյալ հղիության առանձնահատկություններից՝ ձվաբջջի իմպլանտացիայի ժամանակից, ՄԽԳ-ի մակարդակի բարձրացման տեմպից (օրինակ բազմապտուղ հղիության դեպքում այն ավելի արագ է բարձրանում, իսկ վիժման վտանգի դեպքում՝ դանդաղ), թեստի որակից և զգայունության աստիճանից։

Որոշ դեպքերում թույլ երկրորդ գիծ է առաջանում սպասվելիք դաշտանից դեռևս 3-4 օր առաջ։ Բայց հազվադեպ է այդպես լինում, ուստի եթե այդ ընթացքում եք թեստն անցկացրել և արդյունքը բացասական է եղել, ամենևին չի նշանակում, որ հղի չեք։ Հնարավոր է, որ թեստի երկրորդ գծիկն ի հայտ գա մի քանի օր անց, անգամ մեկ շաբաթ անց։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար