Ինչպես չգիրանալ բարում․ հայտնի որոշ խմիչքների կալորիականությունը

04.09.2017373

Եթե պահպանում եք կալորիաների օրական թույլատրելի չափը, ապա պետք է հաշվեք ոչ միայն ուտելիքների կալորիաները, այլև ըմպելիքների։ Ովքեր փորձում են պահպանել գեղեցիկ կազմվածքը, գիտեն, որ ալկոհոլը նույնպես կարող է գիրացնել։ Այդ պատճառով էլ հարկավոր է նախապես կողմնորոշվել ընտրելիք խմիչքի հարցում։

Հաշվում ենք մեկ գավաթ խմիչքի կալորիանները

Կալորիականությունն ընդունված է ցույց տալ 100գր մթերքին համապատասխան, սակայն այդպես հարմար չէ, քանի որ սովորաբար խմում ենք ոչ թե 100-ական գրամ, այլ գավաթով, փոքրիկ բաժակով և այլն։

Ստորև խմիչքները ներկայացված են ըստ սովորական չափաբաժնի կալորիաների։

  • Բաց գույնի գարեջուր՝ 225 կկալ (500մլ) 
  • Գարեջուր լագեր՝ 250 կկալ (500մլ) 
  • Կարմիր գինի՝ 160 կկալ (150մլ) 
  • Սպիտակ գինի՝ 160 կկալ (150 մլ) 
  • Խնձորի սիդր՝ 220 կկալ (500 մլ) 
  • Տեկիլա՝ 104 կկալ (50 մլ) 
  • Վիսկի՝ 104 կկալ (50 մլ) 
  • Օղի՝ 101 կկալ (50 մլ) 
  • Վարդագույն գինի՝ 100 կկալ (150 մլ) 
  • Շամպայն՝ 100 կկալ (100 մլ), 
  • Ջին՝ 97 կկալ (50 մլ) 
  • Ռոմ՝ 96 կկալ (50 մլ) 

Պետք է հաշվի առնել, որ խմիչքների կալորիականությունը կախված է արտադրողից։ Մասնավորապես, գինիների կալորիականությունը կախված է տեսակից, դեսերտային գինիներն ավելի կալորիական են, քան չոր գինիները։