Ցելյուլիտը հղիության ընթացքում

Ցելյուլիտը հղիության ընթացքում

Ցելյուլիտը, թերևս, ծանոթ է բոլոր կանանց։ Առաջանում է, երբ գիրանալու դեպքում ճարպը կուտակվում է որոշակի հատվածներում, ինչի արդյունքում մաշկը նարնջի մակերևույթին է նմանվում։ Հաճախ արտահայտվում է ազդրերի, հետույքի, փորի և ոտքերի վրա, սակայն հնարավոր է, որ ի հայտ գա մարմնի նաև այլ մասերում։ Քաշի կտրուկ ավելացումը, որը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը, լինում է հորմոնների ազդեցությամբ, սեռական հասունացման և հղիության շրջանում։

Քաշի ավելացումը հղիության ընթացքում բնական երևույթ է, սակայն պետք է ուշադիր լինել։ Ցելյուլիտի առաջացման բարենպաստ գործոն է արյան և ջրաղային շրջանառության խանգարումը, օրգանիզմում շլակների և ջրի կուտակումը։ Սովորաբար ծննդաբերությունից հետո օրգանիզմը վերականգնվում է, ազատվում ավելորդ ճարպից և ցելյուլիտն էլ անցնում է ինքնուրույն։ Իսկ հղիության ընթացքում պետք է դրա դեմ միջոցներ ձեռք առնել՝ մարզումներ, բուժական մերսում կամ տաք վաննաներ։

Կարդացեք՝ Քաշի ավելացումը հղիության ընթացքում․ երբ և որքան

Ընտրված բոլոր մեթոդները պետք է անվնաս լինեն երեխայի համար։ Ուստի չի կարելի քիմիական հավելումներ պարունակող կոսմետիկա օգտագործել և չարաշահել մարմնամարզությունը։ Բնական դիմակներն ու փաթաթումը նույնպես խորհուրդ չի տրվում կիրառել, քանի որ դրանք բարձրացնում են մկանների տոնուսը և կարող են հանգեցնել արգանդի հիպերտոնուսի։ Այդ նույն պատճառով վնասակար են նաև հագեցած եթերային յուղերը։

Ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն և անվնաս միջոցը ճիշտ սննդակարգն է։ Պետք է հրաժարվել ճարպ առաջացնող ուտելիքներից՝ ճարպոտ, տապակած, ապխտած, կծու, քաղցր ուտելիքներից։ Այդ իմաստով ավելի անվտանգ է կաթնամթերքը, խաշած միսն ու ձուկը, մրգերն ու բանջարեղենը։ Լավ կլինի սահմանափակել նաև թեյի ու սուրճի քանակը, խմել բնական ջուր և բնական հյութեր։

Կարդացեք՝ Խնամքը հղիության ընթացքում

Լավագույն միջոցներից է նաև մարզումը, բայց ոչ թե հատուկ հակացելյուլիտային ծրագրերը, այլ ապագա մորը թույլատրելի վարժությունները։ Ցանկացած ակտիվություն նպաստում է ճարպերի այրմանը և երեխայի համար ամենաանվտանգը հանգիստ զբոսանքն է, հղի կանանց համար նախատեսված յոգան ու մարմնամարզությունը։

Ուշադրություն դարձրեք ստամոքսի աշխատանքին։ Փորկապության ընթացքում օրգանիզմում շլակների ու վնասակար նյութերի կուտակումը ցելյուլիտի առաջացման բարենպաստ պայմաններից է։

Թեթև մերսումը նույնպես թույլատրելի է, սակայն չի կարելի մերսել փորի հատվածը, կարելի է միայն ազդերը, հետույքը և ոտքերը։ Կարելի է հղիների համար նախատեսված ծովային աղ և քսուքներ օգտագործել։ Կոսմետիկ և դեղորայքային այլ միջոցների չի կարելի օգտագործել, բոլոր դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Հղիության ընթացքում արգելված է հակացելյուլիտային ներքնաշոր և զուգագուլպաներ հագնելը։ Հագուստ է պետք է հարմար լինի, ազատ։ Հակառակ դեպքում արյան շարունակական լճացումը կհանգեցնի ճարպերի կուտակման։

Հղիության ընթացքում ցելյուլիտի դեմ պայքարելիս հիշեք, որ ծննդաբերությունից հետո շատ ավելի լայն հնարավորություններ կունենաք կազմվածքը շտկելու և մաշկի խնդիրները վերացնելու համար, բացի այդ բազմաթիվ խնդիրներ լուծվում են ինքնուրույն։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար