Չնայած որ ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և կանխել հղիության բարդությունները, թերևս չկա մի մայր, որ բարի ծանոթներից խորհուրդներ լսած չլինի։ Ընդ որում՝ խորհուրդները վերաբերում են ինչպես երեխայի սեռի, արտաքինի ու սովորությունների հետ կապված նախանշաններին, այնպես էլ հղիության ընթացքում կնոջ վարքին։
Թվում է, թե այդ միֆերն անվնաս են, սակայն դրանցից որոշները կարող են սթրեսի ու անհանգստության պատճառ դառնալ, ինչն ինքնին վնասակար է, ոմանք էլ խորհուրդ են տալիս անել բաներ, որոնք հակասում են բժիշկների խորհուրդներին։
Այդպես չէ։ Երեխայի ալերգիան ոչ մի կերպ կապված չէ մոր կերած մթերքներից։ Բայց այ կնոջ օրգանիզմի ռեակցիան կարող է սովորականից տարբեր լինել և հղիության ընթացքում գուցե ալերգիա առաջանա որևէ մթերքից։ Պետք չէ սննդի օրաբաժնից հանել այդ մթերքները, պետք է պարզապես ուշադիր լինել օրգանիզմի ռեակցիաների հանդեպ։
Փոքր (երբեմն նույնիսկ աննշան) այտուցներն անխուսափելի են հղիության ընթացքում և վտանգավոր չեն։ Ուժեղ այտուցվածությունը չի առաջանում միայն հեղուկից, պատճառը կարող է լինել սկսվող գեստոզը։ Եթե այդպիսի խնդիրներ չկան, ապա կարելի է խմել օրական մինչև 2 լիտր ։ Եթե խնդիրներ են հայտնաբերվել, ապա հարկավոր է սահմանափակել հեղուկի քանակությունը, բայց խելամիտ չափով, քանի որ օրգանիզմից աղերի դուրսբերման համար հեղուկ է անհրաժեշտ։
Ճիշտ չէ։ Այդ բոլոր վիճակներն անհատական են, հնարավոր է, որ այդ խնդիրներից և ոչ մեկին չբախվեք։ Միֆ 4. Հղի կինը պետք է երկուսի համար ուտի։ Իհարկե ոչ, չափից շատ ուտելը հանգեցնում է ավելորդ քաշի։ Պտուղն իրեն անհրաժեշտ վիտամիններն ստանում է մոր օրգանիզմից, ոչ թե նրա կերածից, այնպես որ պետք է ուտել այնքան, որքան ցանկանում եք, ոչ ավել։
Եթե կինը բարձրահասակ է և որովայնն էլ ձիգ է, ապա ամենայն հավանականությամբ փորը շատ մեծ չի երևա, իսկ եթե ցածրահասակ է, փորը գուցե ավելի մեծ թվա անգամ փոքր պտղի դեպքում։ Բացի այդ կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են գերջրությունն ու սակավաջրությունը, որոնք թյուր պատկերացում են ստեղծում փորի մեծության վերաբերյալ։
Առաջին ծննդաբերությունն իսկապես երկար է տևում, սակայն ծանրությունը կախված է բացառապես անհատական առանձնահատկություններից և տվյալ հղիության անամնեզից։
Հղիության ընթացքում այս կամ այն բանը չանելու վերաբերյալ միֆերը բազմաթիվ են և դրանց որոշ մասն իրականության մասնիկ ունի, սակայն չի կարելի կուրորեն և առանց քննադատության հետևել բոլոր խորհուրդներին, հարկավոր է ողջամիտ ու սթափ դատել, խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ և հաշվի առնել, որ շատերի խորհուրդները հիմնված են սեփական փորձի վրա, և ձեր դեպքը կարող է հիմնովին տարբեր լինել՝ կախված ձեր իսկ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։