Ինտիմ հիգիենա

Ինտիմ հիգիենա

Ինտիմ հիգիենան այնքան նուրբ թեմա է, որ հաճախ խուսափում են այդ մասին խոսելուց։ Լռելը, սակայն, կարող է տհաճ անակնկալների հանգեցնել։

Կանոններ

Ինտիմ հատվածի լվացման ընթացքում օգտագործեք միայն ջուր և հատուկ ինտիմ հիգիենայի համար նախատեսված միջոցներ, որոնք հեշտոցի թթվային միջավայրին վնասող տարրեր չեն պարունակում։

Հարկավոր է լվացումը կատարել օրական առավելագույնը երկու անգամ, մաքուր ձեռքերով։ Ջրի շթի և ձեռքերի շարժմանուղղությունը պետք է լինի առջևից հետ, որպեսզի հետանցքի հատվածից որևէ վարակ չանցնի հեշտոցի մեջ (ընդ որում՝ դեֆեկացիայից հետո էլ զուգարանի թղթի ուղղությունը պետք է նույնը լինի)։

Լվացվելուց հետո խոնավությունը վերացնում են ոչ թե նուրբ հատվածը սրբելով, այլ սրբիչի նուրբ հպումներով խոնավությունը ներծծելով, որպեսզի փոքրիկ վնասվածքներ չառաջանան։

Հետանցքի հատվածը պետք է լվանալ սովորական օճառով, քանի որ ինտիմ գելերը չեն ապահովում այդ հատվածի մանրէազերծումը։ Սրբիչը պետք է մաքուր լինի, փափուկ և անձնական։ Այն պետք է միայն ձերը լինի։

Կարդացեք՝ Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն

Դաշտանի ընթացքում պետք չէ վաննա ընդունել, լողալ լողավազանում կամ այլ վայրում։ Ավելի լավ է խուսափել նաև սեռական հարաբերությունից։

Հիգիենիկ միջադիրներն օրվա ընթացքում պետք է փոխել 3-4 անգամ։ Եթե հեշտոցային հիգիենիկ տամփոն եք օգտագործում, հիշեք այն փոխել երկու ժամը մեկ։ Խորհուրդ չի տրվում մշտապես ամենօրյա միջադիրներ օգտագործել, եթե հատուկ պատճառ չկա։ Եթե անհանգստացնում է արտադրության քանակը, դիմեք բժշկի, որովհետև սովորաբար այդ արտադրությունն այնքան քիչ է լինում, որ միջադիր չի պահանջում։

Ցնցուղումը՝ հեշտոցի ներքին լվացումը տարբեր միջոցներով, պետք է կիրառել միայն այն դեպքում, երբ նշանակել է բժիշկը։ Սովորական հիգիենայի համար այն հարկավոր չէ, ավելին՝ կարող է և վնասել ու խախտել բնական միկրոֆլորան։

Ինչու՞ է պետք ուշադրություն դարձնել այդ թվացյալ մանրուքներին

Բանն այն է, որ կնոջ վերարտադրողական համակարգի կենտրոնն արգանդի խոռոչն է, որը պետք է ստերիլ լինի, որպեսզի մանրէները կամ վիրուսները չվնասեն սաղմին։

Հեշտոցի ելքը անատոմիապես տեղակայված է հետանցքին մոտ, ուստի պետք է խիստ ուշադիր լինել կնոջ հիգիենայի առանձնահատկությունների հարցում, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակների ներթափանցումից։ Բացի այդ պետք է խուսափել շեքի հատվածում հիվանդածին միկրոօրգանիզմների բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուց։

Արգանդը խոցելի է դառնում հատկապես դաշտանի օրերին, քանի որ արգանդի պարանոցի հատվածում այդ ընթացքում բացակայում է պաշտպանիչ լորձաթաղանթը։

Կարդացեք՝ Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Արգանդի բնական միկրոֆլորայի 90% լակտոբակտերիաներն են, որոնք կաթնաթթու են արտադրում։ Հեշտոցի թթու միջավայրը ճնշում է հիվանդածին մանրէներին։ Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի միջավայրը հիմնային է դառնում, լակտոբակտերիաների քանակը խիստ նվազում է և մեծանում է այլ միկրոբների առաջացման վտանգը։ Այդ վիճակը կոչվում է դիսբիոզ, իսկ եթե գերակշռում է անաէրոբ ֆլորան՝ բակտերիալ վագինոզ։

Հեշտոցում թթվահիմնային միջավայրի խանգարման ամենատարածված պատճառը հիմնային օճառի ներթափանցումն է։ Պետք չէ անհանգստանալ, եթե մի անգամ է այդպես պատահել։ Շարունակական դեպքերում է, որ միկրոֆլորան տուժում է դրանից։

Սեռական օրգանների պաշտպանական հնարավորությունները կախված են կնոջ տարիքից։ Մինչև 17-18 տաեկանը, այսինքն՝ նախքան սեռահասունացումը, աղջկա հեշտոցի միկրոֆլորան հեշտությամբ վնասվում է ցանկացած անբարենպաստ ազդեցությունից։ Պաշտպանությունը թուլանում է նաև այն կանանց դեպքում, որոնք մենոպաուզայի փուլում են։ Կյանքի այդ փուլերում շատ ավելի ուշադիր է պետք լինել։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում