Ինչպես պահպանել կազմվածքը հղիության ընթացքում

10.07.20173777

Հղիության ընթացքում ինպե՞ս պահպանել կազմվածքը, ինչպե՞ս ավելորդ քաշ չկուտակել և միևնույն ժամանակ երեխային ապահովել աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր վիտամիններով։

Պատասխանը պարզ է՝ ուշադրություն դարձնել սննդակարգին։ Պարտադիր չէ չափից շատ ուտել՝ կարծելով, որ անհրաժեշտ է սնվել երկուսի համար։ Խորհուրդ չի տրվում մեծացնել սննդի օրաբաժինը, այդ հանգեցնում է այրոցի և ծանրության զգացման։ Ավելի լավ է հաճախ սնվել և փոքր չափաբաժնով։ Կարևոր է, որ սնունդը հավասարկշռված լինի և օգտակար։

Հիմնական սննդակարգը պետք է ներառի միս, թռչնամիս, ձուկ, մրգեր և բանջարեղեն, կաթնամթերք, հացահատկային շիլաներ։ Տապակած, ապխտած և կծու ուտելիքները պետք է սահմանափակել, դրանք առաջին հերթին վնասում են ստամոքսին, իսկ մարսողական համակարգի խանգարումը սահմանափակում է պտղին անցնող սննդանյութերի քանակը։ Շոկոլադը, թխվածքեղենն ու այլ քաղցրավենիքները նույնպես չպետք է չարաշահել։

Կարդացեք՝ Քաշի ավելացումը հղիության ընթացքում․ երբ և որքան

Հղի կանանց մեծամասնությունն ուտելու ցանկություն է ունենում, ինչի պատճառները հաճախ հոգեբանական են լինում՝ վստահություն, որ երեխայի բնականոն աճի համար հարկավոր է շատ ուտել։ Այդ հանգեցնում է ավելորդ քաշի, որը դժվաացնում է հղիության հետագա ընթացքն ու ծննդաբերությունը։ Բժիշկները կարծում են, որ հղիության ընթացքում կնոջ քաշը պետք է ավելանա 12-15 կգ-ով, ավել կիլոգրամների դեպքում մեծանում է հղիազոլերի, ոտքերի երակների լայնացման ու ցավի, ծանրության զգացման առաջացման հավանականությունը։

Առաջին հերթին տրամադրվեք այն բանին, որ հղիության ընթացքում չգիրանալն անխուսափելի է։ Ավելորդ մի քանի կիլոգրամ ծննդաբերությունից հետո անկասկած կմնա, սակայն կանհետանա ամիսների ընթացքում։

Եթե կոնկրետ ուտելիք եք ուզում, պետք չէ հրաժարվել, երբեմն օրգանիզմն ինքն է հուշում, թե իրեն ինչ է պակասում։ Կարևորը չափի զգացում ունենալն է, հարկավոր է ուտել դանդաղ և ժամանակին կանգ առնել։ Եթե ուտելու մասին մտքեր են գալիս, ավելի լավ է մտածել, թե ինչ ուտել։ Մրգերն ու կաթնամթերքը և՛ երեխայի համար են օգտակար, և՛ ձեր կազմվածքի համար։

Լավագույն տարբերակը ճիշտ սննդակարգի և մարմնամարզության համադրումն է։ Ապագա մայրերի համար օգտակար է լողը, յոգան, քայլելը։ Ֆիզկիկական ակտիվությունը նպաստում է ոչ միայն ավելորդ կալորիաների այրմանը, այլև պահպանում է օրգանիզմի ընդհանուր լավ վիճակը և նախապատրաստում է ծննդաբերությանը։ Երբեմն բոլոր կանոնների պահպանման դեպքում է կինը գիրանում է։ Պատճառը կարող է հորմոնային փոփոխությունը լինել կամ գենետիկական նախատրամադրվածությունը։