Ձվազատման բացակայություն

22.06.201718835

Դաշտանային ցիկլը տեսականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Ցիկլի առաջին կեսին ձվարաններից մեկում (հազվադեպ՝ երկուսում) ֆոլիկուլ է աճում, որում զարգանում է ձվաբջիջը։ Ցիկլի մոտավորապես կեսին ֆոլիկուլը պատռվում է, և ձվաբջիջը դուրս է գալիս։ Այդ էլ հենց ձվազատումն է։ Նորմայում այդ ձվաբջիջը պատրաստ է բեղմնավորմանը։

Այն սկսում է շարժվել արգանդափողերով դեպի արգանդը, սկսվում է դաշտանի ցիկլի երկրորդ կեսը։ Եթե բեղմնավորում չի կատարվում, և ձվաբջիջը չի ամրանում արգանդի պատին, ապա դաշտան է սկսվում։ Դաշտանի առաջին օրը համարվում է հաջորդ ցիկլի սկիզբը։

Ձվազատումից մի քանի օր առաջ և հետո ընկած ժամանակահատվածը համարվում է ֆերտիլ շրջան (երբ բեղմնավորումն ավելի հավանական է)։

Կարդացեք՝ Ձվազատում

Ձվազատման դերը

Առանց օվուլյացիայի չկա ձվաբջիջ, նշանակում է, որ հղիությունն այդ պարագայում բացառվում է։  

Ձվազատման նշանները

Ձվազատումը հաճախ չի ուղեկցվում որևէ ախտանշանով։ Որպես նշան կարող է լինել՝

  • հեշտոցային արտադրության շատացում, այն թափանցիկ է լինում կամ մգանում է, ավելի լորձային դառնում՝ երբեմն նմանվելով ձվի սպիտակուցի, 
  • բազալ ջերմաստիճանի անկում, ապա՝ շեշտակի բարձրացում, 
  • որովայնի ստորին հատվածի ցավ, 
  • սեռական ցանկության ուժգնացում, 
  • հազվադեպ հնարավոր է, որ արյուն նկատվի։

Ձվազատումից հետո կաթնագեղձերում հնարավոր է, որ լարվածություն զգացվի, բնական է, անհանգստանալու կարիք չկա։

Ձվազատման բացակայություն

Սովորաբար միշտ չէ, որ ձվազատում է կատարվում ամեն ցիկլում, բացի այդ առանց ձվազատման ցիկլի հաճախականությունը բարձրանում է տարիքին համընթաց։ Մինչև 30 տարեկանը տարվա ընթացքում 2-3 ցիկլն ընթանում է առանց ձվազատման։ Ձվազատման բացակայությունը, որպես կանոն, անպտղության հանգեցնող էնդոկրին լուրջ հիվանդությունների ախտանշան կարող է լինել:

Ձվազատման բացակայության հնարավոր պատճառներն են՝

Ինչպե՞ս որոշել ձվազատման օրը

Տան պայմաններում ձվազատման առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև օրը հնարավոր է որոշել՝ կազմելով բազալ (հիմքային) ջերմաստիճանի սեփական գրաֆիկը։ Այդ մեթոդը, սակայն, հավաստի չէ և միայն մոտավոր տեղեկություններ է տալիս, ենթադրություններ կարելի է անել միայն չափման բոլոր կանոններին խստիվ հետևելու դեպքում։

Ձվազատման թեստ

Տան պայմաններում ձվազատումը որոշելու համար գոյություն ունեն հատուկ թեստեր։ Դրանք նման են հղիության թեստերին, սակայն անցկացվում են ցիկլի կեսերին։ Հավաստի չէ։

Կարդացեք՝ Ձվազատման թեստ․ ինչպե՞ս կիրառել

Ձվազատման որոշումը ՈւՁՀ-ի միջոցով

Ձվազատման որոշման ամենահուսալի մեթոդը ուլտրաձայնային ախտորոշումն է, որի ընթացքում գնահատվում է ֆոլիկուլի աճը (պատրա՞ստ է պատռվելուն և ձվաբջիջը դուրս թողնելուն, թե՞ ոչ), լորձաթաղանթի հաստությունը, ինչպես նաև ձվազատումից հետո դեղին մարմնի առկայությունը։