Կրծքի ցավը դաշտանից առաջ

Կրծքի ցավը դաշտանից առաջ

Շատերն են նշում, որ դաշտանից առաջ ցավում է ոչ միայն որովայնի ստորին հատվածը, այլև կուրծքը։ Կնոջ օրգանիզմը գործում է հորմոնների ազդեցությամբ։ Այդ հորմոնների փոփոխությունները երբեմն տհաճ զգացողություններ են առաջացնում։ Մաստոդինիա, այսպես են անվանում դաշտանից առաջ կրծքի ցավը։

Որպես կանոն՝ ցավը չի շարունակվում հինգ օրից ավել։ Դաշտանից առաջ կնոջ օրգանիզմում բարձրանում է էստրոգենի մակարդակը, կուրծքը լցվում է արյամբ, մեծանում է, ձգվում, այտուցվում, արյունատար անոթները չորանում են, ահա թե ինչու է սկսում ցավել։

Ոչ բոլոր կանայք են ցավ ունենում։ Այն կախված է որոշ գործոններից՝ տարիքից, կենսակերպից և առողջական ընդհանուր վիճակից։

Ի՞նչ անել

Երբեմն ցավն ու տհաճ զգացողություններն այնքան ուժեղ են լինում, որ կնոջը խանգարում են զբաղվել առօրյա գործերով։ Նախադաշտանային համախտանիշը հնարավոր է մեղմել հետևյալ միջոցներով՝

  • հրաժարում վնասակար սովորություններից, 
  • հրաժարում թունդ թեյից և սուրճից, 
  • հրաժարում կծու և աղի սննդից, 
  • մագնիումով հարուստ մթերքների օգտագործում, 
  • կրծքի չափսին համապատասխան կրծքկալի կրում (նեղ կրծքկալը վատացնում է իրավիճակը), 
  • խուսափում սթրեսներից։ 

Կաթնագեղձերը սերտորեն կապված են արգանդի գործունեության հետ, իսկ դաշտանը ենթադրում է արգանդի կրճատում։ Դաշտանի սկսելուն պես էստրոգենի մակարդակը կտրուկ իջնում է, այդ պատճառով էլ առաջին օրերի ընթացքում կրծքի ցավը պետք է որ դադարի։ Չդադարելու դեպքում լավ կլինի դիմել բժշկի։

Եթե ձեզ անհանգստացնում է ոչ թե կրծքի ցավը, այլ պտուկների բարձր զգայունակությունը, մի մտահոգվեք։ Այդ վիճակը բնական է։ Բանն այն է, որ պտուկների վրա բազմաթիվ նյարդային վերջավորություններ կան։

Երբեմն պտուկները ցավում են հենց սխալ ընտրված կրծքկալի, կոշտ սրբիչի պատճառով։ Այդ դեպքերում հարկավոր է վերացնել գրգռիչը, այսինքն՝ փափուկ ներքնաշոր կրել, կրծքին չհպել կոշտ սպունգը, սրբիչը և այլն։

Այսպիսով դաշտանից առաջ կրծքի ցավը բուժում չի պահանջում, այն բնական ֆիզիոլոգիական երևույթ է։ Եթե, սակայն, կրծքի ցավը շարունակվում է ցիկլի ամբողջ ընթացքում, պետք է աչքաթող չանել և դիմել բժշկի, քանի որ կրծքի և պտուկների ցավը կարող է վկայել բորբոքման, օնկոլոգիական հիվանդության, մաստոպատիայի, էնդոկրին համակարգի հիվանդության, կիստայի և այլ խնդիրների զարգացման մասին։

Կրծքի ցավն առաջանում է ոչ միայն դաշտանի պաճառով, դրան են նպաստում նաև հղիությունը, կրծքի սխալ խնամքը, հորմոնային դեղամիջոցների, այդ թվում՝ բեղմնականխիչների օգտագործումը և այլն։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում