Արտաքին սեռական օրգանների զննում

Արտաքին սեռական օրգանների զննում

Արտաքին սեռական օրգանների հետազոտումն սկսում են շեքի զննումից։ Դիտում են ձևը, ենթամաշկային ճարպաշերտի վիճակը, մազակալման բնույթը (իգական, արական կամ խառը տիպ)։

Այնուհետև զննում են ազդրերի ներքին մակերեսը (հիպերեմիա, պիգմենտացիա, էկզեմա, կանդիլոմաներ, երակների վարիկոզ լայնացում և այլն), սեռական մեծ և փոքր շուրթերը (մեծությունը, այտուցի առկայությունը, ուռուցքները, վերքերը, գորտնուկանման ելուստները և այլն) և հետանցքի շրջանը (հեմորոիդ հանգույցներ, ճաքեր, կանդիլոմաներ, արգանդի արտանկում, հեշտոցի առաջնային կամ հետին պատի իջեցում և այլն)։

Հեշտոցի նախամուտքի զննման նպատակով սեռական շուրթերը բացում են աջ ձեռքի բթամատով և ցուցամատով։ Բժիշկն ուշադրություն է դարձնում գույնին, լորձաթաղանթի վիճակին, գունավորմանը, վնասվածքների առկայությանը։

Զննում է նաև ծլիկը (կլիտորի ձևը, մեծությունը, զարգացման շեղման առկայությունը), միզուղու արտաքին անցքը (լորձաթաղանթի վիճակը, պոլիպների առկայությունը, արտադրության բնույթը), պարաուրետրալ մուտքերը (բորբոքման առկայություն, թարախային խցաններ), սեռական մեծ և փոքր շուրթերի ներքին մակերեսը (լորձաթաղանթի վիճակը, գունավորումը, վնասվածքների առկայությունը), կուսաթաղանթը (ամբողջականությունը, սպիների վիճակը:

Բժիշկն ուշադրություն է դարձնում նաև հեշտոցի նախամուտքի լորձաթաղանթին։ Վերջինիս ցիանոզը վկայում է հղիության կամ կոնքում լճացման երևույթների մասին, որոնք պայմանավորված են լինում ուռուցքով, արգանդի սխալ դիրքով և այլն։ Հեշտոցի և արգանդի պատերի իջեցման կամ արտանկման առկայությունը որոշելու համար բժիշկը հիվանդին խնդրում է ճիգ գործադրել կամ հազալ։

Հեշտոցի մուտքի զննումից հետո գինեկոլոգը հետազոտում է արտաքին սեռական օրգանների մաշկը՝ ուշադրություն դարձնելով գույնին, ցիանոզի առկայությանը, հիպերեմիային, ինչպես նաև բորբոքման առկայությանը (այտուցվածություն, հիպերեմիա, վնասվածք), երակների վարիկոզ լայնացմանը, կանդիլոմաների առկայությանը։

Այս կամ այն պաթոլոգիայի հայտնաբերման դեպքում բժիշկը նմուշ է վերցնում մանրէաբանական, բակտերոսկոպիական, հյուսվածքաբանական հետազոտության համար: Սեռական օրգանների արտաքին զննումից հետո կատարվում է ներքին զննում։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: