Կարելի՞ է ձմերուկ ուտել հղիության ընթացքում

Կարելի՞ է ձմերուկ ուտել հղիության ընթացքում

Շատերն են ձմերուկ սիրում, բայց կասկածում են՝ կարելի՞ է այն ուտել հղիության և կրծքով կերակրման ընթացքում, թե՞ ոչ։ Իհարկե կարելի է, միայն թե պետք է բնական լինեն, առանց քիմիական նյութերի և նիտրատների։ Այն վիտամինների ու հանքային նյութերի իսկական շտեմարան է և պարզապես համեղ պտուղ։

Հղիության ընթացքում կարելի է ձմերուկ ուտել, որովհետև այն պարունակում է մորն ու երեխային անհրաժեշտ այնպիսի կարոևոր վիտամիններ և թթուներ, ինչպիսիք են վիտամին B12-ը, B1-ը, C-ն, A-ն, կալիումը, մագնիումը, երկաթը, ֆոլաթթուն և պանտենոլաթթուն։

Այն ամբողջովին մաքրում է օրգանիզմը վնասակար աղերից, շլակերից, թույներից, երիկամներից դուրս է հանում քարերն ու ավազը, բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա։

Ձմերուկը կարելի է ուտել նաև ծննդաբերությունից հետո՝ կրծքով կերակրման շրջանում, միայն թե պետք է լիովին վստահ լինել որակի հարցում։

Ինչին ուշադրություն դարձնել ձմերուկ գնելիս

Եթե ձմերուկի ներսում «երակները» հաստ են, շատ ու դեղնավուն, իսկ հենց ձմերուկը մանուշակագույն երանգ ունի, ապա պետք չէ գնել, որովհետև նիտրատային է։

Սեղմեք ձմերուկը, եթե ոչ մի ձայն չգա, ապա ամենայն հավանականությամբ քիմիական նյութերով է հարուստ։

Եթե արդեն գնել եք ձմերուկը, ջրով լի ամանի մեջ մի քանի կտոր գցեք, եթե այն գույնը փոխի, դառնա վարդագույն կամ կարմիր, ապա քիմիական նյութեր է պարունակում։ Բնական լինելու դպքում ջուրը մի փոքր կմգանա, բայց չի փոխի գույնը։

Որքան էլ որ ցանկանաք ձմերուկ ուտել, սպասեք այլ մարդիկ ուտեն և մեկ ժամ անց միայն, երբ կհամոզվեք, որ ոչ մի խնդիր չի առաջանում, կճաշակեք նաև դուք։

Նույնը վերաբերում է նաև կրծքով կերակրման շրջանին։ Սկզբում փոքր կտոր կերեք, կերակրեք երեխային և ուշադրություն դարձրեք նրա ռեակցիաներին։ Եթե կասկածելի անհանգստություն չսկսվի, շարունակեք ուտել։ Եթե երեխայի մարմնին ցան ի հայտ գա, փորացավ սկսվի կամ հանկարծակի սկսի լաց լինել, ապա դադարեք ուտելն ու մի կերեք նաև հետագայում։

Ե՞րբ է ձմերուկը վնասակար հղի կնոջ համար

Եթե արտազատական համակարգի խնդիրներ կան, մեզի հոսքը խանգարված է կամ դանդաղ, ապա խուսափեք ձմերուկից։ Մի կերեք, եթե ստամոքսի խնդիրներ,, հիպերտոնիա, գեստոզ, այտուցներ, ինչպես նաև երիկամային խոշոր քարեր ունեք։

Ե՞րբ է կարելի

Հղի կանանց խորհուրդ է տրվում ձմերուկն ուտել քաղցած ժամանակ, ինչպես նաև սնվելու ժամերի միջև ընկած հատվածում։

Հիշեցում

Ձմերուկը մեծ քանակությամբ հեղուկ է պարունակում,իսկ հեղուկի չարաշահումը կարող է հանգեցնել գեստոզի և տարբեր այլ բարդությունների առաջացման։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: