Դեհիդրոէպիանդրոստերոնի (ДГЭА, DHEA) մակարդակի որոշում

Դեհիդրոէպիանդրոստերոնի (ДГЭА, DHEA) մակարդակի որոշում

Դեհիդրոէպիանդրոստերոնը (ДГЭА, DHEA) անդրոգեն է, որ դասվում է 17-կետոստերոիդների շարքին, արտազատվում է մակերիկամների կեղևի ցանցանման հատվածի կողմից։ Արյան մեջ առավելագույն խտությունը դիտվում է առավոտյան ժամերին։ ԴՀԷԱ-ն կատաբոլիզացվում է անդրոստենդիոլի, տեստոստերոն և 5α-դիհիդրո-տեստոստերոնի։

ԴՀԷԱ-ն մակերիկամներում անդրոգենների սինթեզի ակտիվության շատ զգայուն ցուցիչ է։ Այն անփոխարինելի է վիրիլային համախտանիշի տարբերակիչ՝ դիֆերենցիալ ախտորոշման և հիպերանդրոգենեմիայի պատճառի որոշման հարցում (մակերիկամների կամ ձվարանների հիվանդություն)։

Բացի այդ, այդ ցուցիչն անհրաժեշտ է երեխաների սեռական հասունացման ֆունկցիայի գնահատման համար, քանի որ արյան մեջ ԴՀԷԱ-ի մակարդակի բարձրացումը կորելացվում է սեռական երկրորդային հատկանիշնեի առաջացման հետ։

Արյան մեջ ԴՀԷԱ հորմոնի մակարդակի որոշման արդյունքները մեկնաբանելիս պետք է հաշվի առնել, որ դրա արտադրման ռիթմն արտահայտված կերպով տատանվում է։ Ուստի ավելի ինֆորմատիվ է ԴՀԷԱ-սուլֆատի մակարդակի որոշումը։ Վերջինիս բացարձակ պարունակությունն արյան մեջ 300 անգամ բարձր է, քան ԴՀԷԱ-ինը։

ԴՀԷԱ-սուլֆատի մակարդակի որոշման ցուցումներն են՝

  • ձվարանների հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում․ եթե տեստոստերոնի մակարդակը բարձր է, ապա որոշելով ԴՀԷԱ-սուլֆատի մակարդակը՝ հնարավոր է հասկանալ արդյո՞ք այդ կապված է մակերիկամների հիվանդության հետ (անդրոգենիզացնող ուռուցքներ՝ հիպերպլազիա, Կուշինգի համախտանիշ և այլն), 
  • մակերիկամների ուռուցքներ, 
  • օստեոպորոզ, 
  • սեռական հասունացման հապաղում, 
  • սեռական վաղ հասունացում,
  • մազակալում, գիրություն և այլն։
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: