Կոկորդի ցավը հղիության ընթացքում

17.03.201715872

Հղիության ընթացքում կոկորդի ցավը հաճախադեպ երևույթ է։ Ապագա մոր դիմադրողականությունն ընկնում է, իսկ հիվանդանալու հավանականությունը՝ մեծանում։ Կոկորդի ցավը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին։ Ամենատարածվածներն են՝ շնչառական սուր հիվանդությունները, գրիպը, տոնզիլիտը՝ անգինա։

Հազվադեպ են հանդիպում վարակիչ հիվանդությունները՝ դիֆտերիան, կարմրուկը, կարմրախտը և այլն։ Վարակիչ հիվանդությունները բուժում է միայն բժիշկը, անգինայի և գրիպի հետ կատակ անել չի կարելի, ուստի հարկավոր է ցանկացած գանգատի դեպքում խորհրդակցել բժշկի հետ։

Բուժումը

Կոկոդի բուժումը հնարավոր է իրականացնել մի քանի եղանակով՝ տեղային՝ կոկորդի ողողում, հաբերի, նշիկների մաքրում սփրեյներով և լուծույթներով, ընդհանուր՝ դեզինտոքսիկացիոն թերապիա, անհրաժեշտության դեպքում՝ նաև հակավիրուսային դեղամիջոցներ և հակաբիոտիկներ։

Բազմաթիվ դեղամիջոցներ արգելված են հղիության ընթացքում, ուստի թույլ ձևի շնչառական հիվանդությունների դեպքում բժիշկը խորհուրդ կտա անկողնային ռեժիմ պահել, թեյ խմել և կոկորդի ողողում անել։

Կոկորդի ողողումը հղիության ընթացքում

Կոկորդի ցավի դեպքում բուժման հիմքում կոկորդի ողողումն է ընկած, որով հասնում ենք երեք արդյունքի՝

  • բերանի խոռոչում կուտակված միկրոօրգանիզմների ու վիրուսների հեռացում, 
  • քթըմպանի չորացած և բորբոքված լորձաթաղանթի փափկեցում և խոնավացում, 
  • բորբոքված նշիկների և լորձաթաղանթի մշակում դեղորայքով։ 

Ողողման համար կարելի է տարբեր լուծույթներ օգտագործել, անգամ հյութեր և եփուկներ։ Կարևորը հիմնական կանոնի պահպանումն է՝ ողողման լուծույթը պետք թարմ լինի և գոլ, ողողման հաճախականությունը՝ օրական ութից տասներկու անգամ։

Ողողման լուծույթներ

Ահա ողողման լուծույթների մի քանի արդյունավետ բաղադրատոմս, որոնք անվնաս են հղի կնոջ համար։

Աղով լուծույթներ

  • Կես թեյի գդալ յոդացված կամ ծովի աղը խառնել մեկ բաժակ գոլ ջրին։ 
  • 200մլ գոլ ջրին խառնել ¼ թեյի գդալ սոդա, աղ և 3-4 կաթիլ յոդ։ 

Թուրմեր և հյութեր

  • Քամել կարմիր բազուկի հյութը, մի փոքր տաքացնել և ողողել։ 
  • Կիտրոնի հյութը խառնել կեղ բաժակ գոլ ջրին։ 
  • 1 թեյի գդալ երիցուկը, եղեսպակը կամ կալենդուլան խառնել եռացրած ջրին և 5-10 րոպե թողնել թրմելու։ Օգտագործելուց առաջ քամել։