Զարկերակային հիպերտոնիան հղիության ընթացքում

Զարկերակային հիպերտոնիան հղիության ընթացքում

Հղիությունն ընթանում է օրգանիզմում կատարվող տարաբնույթ փոփոխություններով։ Զարկերակային հիպերտոնիան սիստոլային զարկերակային ճնշման բարձրացումն է։

Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս երեխային տալ հնարավոր ամեն բան և պահպանել սեփական առողջությունը։ Անհոգ եղեք, կօգնենք կողմնորոշվել և ստանալ մտահոգող այս և այլ հարցերի պատասխանները։

Զարկերակային հիպերտոնիայի աստիճաններն են՝

  • 1-ին աստիճան 140/90 – 159/89 մմ սս, 
  • 2 –րդ աստիճան 160/90 – 179/109 մմ սս, 
  • 3-րդ աստիճան 180/110 մմ սս-ից բարձր։

Ախտանշանները

Հղիության ընթացքում զարկերակային բարձր ճնշման ախտանշաններն են՝

  • գլխացավ, գլխապտույտ, ականջներում՝ խշշոց, 
  • տեսողության խանգարում, 
  • հոգնածություն, թուլություն, 
  • սրտխփոց, ցավ կրծքավանդակում, 
  • քթի արնահոսություն և այլն։

Ազդեցությունը հղիության վրա

Զարկերակային հիպերտոնիան միշտ ծանրաբեռնում է սրտի անոթները, իսկ հղիության ընթացքում այդ ծանրաբեռնվածությունը մեծանում է։

  • Մեծանում է շրջանառվող արյան ծավալը։ 
  • Մարմնի զանգվածի մեծացումը նոյնպես նպաստում է սրտի և զարկերակների ծանրաբեռնմանը։ 
  • Մեծացող արգանդի պատճառով կրծքավանդակի խոռոչը «փոքրանում» է, փոքրանում է թոքերի տարածությունը, կլինիկորեն այդ արտահայտվում է շունչը կտրվելու զգացմամբ։

Ֆիզիոլոգիական այս բոլոր առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ հղիության ընթացքում հնարավոր է դառնում զարկերակային ճնշման բարձրացումը։

Հղիության նախապատրաստումը հիպերտոնիայի ֆոնին

Քրոնիկական ցանկացած հիվանդության դեպքում հարկավոր է շրջահայաց լինել, հաշվի առնել սպասվելիք հնարավոր բարդությունները։ Եթե հղիությունն անկանխատեսելի է եղել, չի նշանակում, որ դրա բնականոն ընթացքն ու ծննդաբերությունն անհնար են։ Որքան շուտ դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի, այնքան լավ։ Բացի նրանից, նաև թերապևտի կարիք կզգացվի։

Բուժումը

Զարկերակային ճնշման բուժումը ենթադրում է հատուկ դիետայի և դեղամիջոցների համադրում։

Դիետա

- Խորհուրդ է տրվում ուտել հետևյալ մթերքները՝ կաթնամթերք, սեզոնային բանջարեղեն և մրգեղեն, կանաչեղեն, ընկուզեղեն, լոբեղեն, չրեղեն։

- Անհրաժեշտ է պահպանել կալցիումի (քունջութ, բրոկոլի, կաթնամթերք, պանիր), մագնիումի (գազար, կանաչեղեն, լոբազգիներ) և կալիումի (կարտոֆիլ, բանան, դդում, ցիտրուս, կաթ) մակարդակը։

- Արգելված սննդամթերքներն են՝ տապակած ուտեստներ, մսի և ձկան ճարպոտ տեսակներ, պահածոյացված և մարինացված մթերքներ։

- Հարկավոր է սահմանափակել աղի քանակությունը։

- Անհրաժեշտության դեպքում հեղուկի սահմանափակում՝ օրական 1.5լ։

Դեղորայքը նշանակում է միայն բժիշկը՝ հաշվի առնելով հղիության առանձնահատկությունները։

Հղիության բարդացում

  • Հիպերտոնիկ կրիզ։ 
  • Սրտային սուր անբավարարություն կամ քրոնիկական սրտային անբավարարության դեկոմպենսացիա։ 
  • Սրտի ռիթմի խանգարում։ 
  • Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի զարգացում։ 
  • Բնականոն տեղակայված ընկերքի շորտազատման մեծ վտանգ։ 
  • Աչքի ցանցաթաղանթի շերտազատման վտանգ։

Բարդություններ, որոնք պայմանավորված են երեխայով՝

Պտղի հիպոքսիա։ Հանգեցնում է ախտաբանական մի շարք վիճակների՝ ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության մեծ վտանգ, ներարգանդային զարգացման հապաղում և արյան շրջանառության ծայրահեղ խանգարումներ, ընդհուպ մինչև պտղի անտենատալ մահ։

Ծննդաբերությունը

Ծննդաբերությունը կարող է լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ վիրահատական միջամտությամբ։ Հեմոդինամիկայի կոմպենսացված վիճակի (զարկերակային ճնշման և անոթազարկի սովորական ցուցանիշներ), սրտային անբավարարության նշանների և պրեէկլամպսիայի ախտանշանների բացակայության դեպքում թույլատրվում է ինքնուրույն ծննդաբերել։

Կեսարյան հատման ցուցումները

Անհետաձգելի ցուցումներ՝

  • մոր և երեխայի կյանքին սպառնացող հիպերտոնիկ կրիզ, 
  • բնական տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում, 
  • ծանր պրեէկլամպսիայի զարգացում քրոնիկական զարկերակային հիպերտենզիայի ֆոնին,
  • էկլամպսիայի նոպա, 
  • ծննդաբերական գործունեության անոմալիաներ, 
  • պտղի զարգացման II-III աստիճանի հապաղում, պտղի պորտալարում արյունաշրջանառության խանգարում։

Երեխայի վիճակը

Նորածինն սկզբում գնահատվում է համընդհանուր չափանիշներով (Ապգարի սանդղակ), այնուհետև մնում նեոնաթոլոգի վերահսկողության ներքո։ Թոքերի խզզոցի, շնչառության թուլացման, սրտի աղմուկի և այլ նշանների դեպքում կատարվում է ընդհանուր հետազոտություն (թոքերի ռենտգենոգրաֆիա, էխոկարդիոսկոպիա և այլն)։

Եթե ունեք զարկերակային բարձր ճնշում, սակայն հստակ որոշել եք երեխա ունենալ, ապա իմացեք, որ ձեզնից շատ բան է կախված։ Բուժման գլխավոր մասը ապրելակերպն է և ինքնակառավարումը, իսկ դեղամիջոցներն ու բժշկի վերահսկողությունը կօգնեն դրական արդյունքի հասնել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար