Երբ հղիությունն ընթանում է առանց տոքսիկոզի

Երբ հղիությունն ընթանում է առանց տոքսիկոզի

Բազմաթիվ հղի կանայք կարծում են, որ հղիությունը չի կարող ընթանանալ առանց տոքսիկոզի, և դրա բացակայությունը վկայում է խնդիրների մասին։ Կարծում են, որ տոքսիկոզը հղիության պարտադիր նշաններից է և ուղեկիցը։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության առաջին եռամսյակում

Պետք է, սակայն, իմանալ, որ հղիությունը կարող է ընթանալ առանց տոքսիկոզի։ Առանց սրտխառնոցի առավոտներ ունենալը լիովին բնական, թեև հազվադեպ երևույթ է։ Այդ երևույթը չպետք է անհանգստություն և վախ առաջացնի, ընդհակառակը, այն ուրախանալու պատճառ է:

Կարդացեք՝ Ինչ է գեստոզը՝ պրեէկլամպսիան

Տոքսիկոզի բացակայության դեպքում կարող եք հանգիստ լինել նաև երեխայի առողջության հարցում, ձեզ չի մտահոգի այն հարցը, թե ինչպես տոքսիկոզը կանդրադառնա երեխայի զարգացման վրա։ Նվազում է նաև հղիության ընդհատման վտանգը և կինը պարզապես վայելում է իր երջանկավետ վիճակը։

Կարդացեք՝ Փսխումը հղիության ընթացքում

Տոքսիկոզի բացակայությունը, սակայն, չի նշանակում, որ պետք է չափից շատ խաղաղվեք ու անտեսեք առողջ ապրելակերպը։ Գնացեք զբոսանքի, ուշադրություն դարձրեք սննդակարգին, որպեսզի չգիրանաք թույլատրելի չափից շատ, յոգայով զբաղվեք, վայելեք ձեր հղիությունը և նախապատրաստվեք ծննդաբերությանը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար