Գինեկոմաստիա

Գինեկոմաստիա

Գինեկոմաստիան տղամարդու կաթնագեղձերի մեծացումն է ճարպային հյուսվածքի հիպերտրոֆիայի պատճառով։ Հիվանդությունն արտահայտվում է կաթնագեղձերի մեծացմամբ (2-10 սմ տրամագծով) և պնդացմամբ, ծանրության և ցավի զգացմամբ։ Այն կարող է ինքնուրույն ռեգրես ապրել։

Առաջացման պատճառները

Հիվանդությունն առաջանում է հորմոնային խանգարումների պատճառով, երբ էստրոգենների մակարդակն ավելի բարձր է լինում, քան անդրոգեններինը։ Գինեկոմաստիան կարող է զարգանալ նորածնության շրջանում, հասունացման տարիքում կամ ծերության շրջանում։ Այդպիսի գինեկոմաստիան կոչվում է ֆիզիոլոգիական։ Մի շարք դեպքերում առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունման հետևանքով, ինչպես նաև որոշ հիվանդությունների պատճառով։

Դրանցից են բնածին խանգարումները՝ Կլայնֆելտերի համախտանիշ, անորխիա, տեստոստերոնի սինթեզի խախտում, կամ ձեռքբերովի հիվանդությունները՝ էպիդեմիկ պարոտիտ, օրխիտ, ամորձիների քաղցկեղ և այլն։

Ախտանշանները

Գինեկոմաստիայի հիմնական ախտանշանը կաթնագեղձերի մեծացումն է, հիմնականում երկկողմանի։ Որոշ դեպքերում կրծքից արտադրություն է նկատվում կաթնախեժի տեսքով, ցավ չի դիտվում, սակայն հնարավոր է բարձրանա կաթնագեղձերի զգայունակությունը։

Ախտորոշումը

Նախանական ախտորոշումը կատարվում է կաթնագեղձերի և թևատակի լիմֆատիկ հանգույցների պալպացիայի՝ շոշափման միջոցով։ Ճշգրտման նպատակով կաթնագեղձի ՈւՁՀ է կատարվում։ Լաբորատոր հետազոտություններն ուղղված են տեստոստերոնի, էստրադիոլի, լյուտեինիզացնող հորմոնի, թիրեոտրոպ հորմոնի, խորիոնային գոնադոտրոպինի և պրոլակտինի մակարդակի որոշմանը։

Տեսակները

Տարբերում են իսկական և կեղծ գինեկոմաստիա։ Իսկական առաջանում է գեղձային հյուսվածքի հիպերտրոֆիայի պատճառով, իսկ կեղծը զարգանում է կաթնագեղձերի հատվածում ճարպային հյուսվածքի կուտակմամբ։ Իսկական գինեկոմաստիան լինում է երեք տեսակի՝ նորածինների, հասունացման շրջանի և ծերունական տարիքի։

Բուժումը

Ֆիզիոլոգիական գինեկոմաստիան նորածինների և դեռահասների դեպքում հաճախ ինքնուրույն է անցնում։ Եթե վեց ամսվա ընթացքում դրական տեղաշարժ չի նկատվում, թերապիա է նշանակվում։ Դեղորայքային թերապիան ենթադրում է արական սեռական հորմոնների և հակաէստրոգենների նշանակում։ Եթե գինեկոմաստիայի պատճառը որոշ դեղամիջոցների ընդունումն է, ապա դադարեցվում է կամ նվազեցվում է դեղաչափը։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: