37°C ջերմաստիճանը հղիության ընթացքում

09.02.201714505

Հղի կնոջ ջերմաստիճանը երբեմն բարձրանում է, և եթե անգամ նշանակալի չի լինում, միևնույնն է վախեցնում է կնոջը։ Ջերմաստիճանի բարձրացումը սովորաբար պայմանավորված է լինում հիվանդությամբ, սակայն 37°C ջերմաստիճանը կարող է բնականոն երևույթ լինել հղիության սկզբի համար։

Առաջացման գործոնները

Առաջացման գործոնները մի քանիսն են։ Հղի կինը պետք է իմանա, որ իր հորմոնային ֆոնը հղիության ընթացքում փոփոխվում է, և մարմնի ջերմաստիճանն էլ հնարավոր է մի փոքր բարձր լինի։ Եթե հղիության ընթացքում ջերմաստիճանը 37°C է, դեռևս չի նշանակում, որ պետք է անհանգստանալ։

Հղիության ընթացքում բարձրանում է պրոգեստերոն հորմոնի մակարդակը, ինչը կարող է իր հերթին նպաստել մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Ապագա մայրերին խորհուրդ է տրվում խուսափել արևից, քանի որ տաքացումը նույնպես բարձրացնում է ջերմաստիճանը։ Հարկավոր է հաճախ զբոսնել և մաքուր օդ շնչել, քանի որ թթվածինը բարենպաստ ազդեցություն է թողնում ինքնազգացողության վրա։

Եթե մարմնի ջերմաստիճանը բարձր է՝ մոտ 38°C-ին, պետք է անհանգստանալ։ Հղիության ուշ ժամկետներում հնարավոր է, որ ընկերքը շերտազատվի, իսկ սկզբում 37,5°C-ը կարող է հանգեցնել վիժման։

37°C-ի դեպքում հարկավոր չէ ջերմիջեցնող հաբեր խմել, քանի որ այդ ջերմաստիճանը կարող է բնական լինել։ Օրգանիզմն ինքը կհաղթահարի։ Բարձր ջերմության պարագայում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ հղիության ընթացքում վտանգավոր է ինքնաբուժությամբ զբաղվելը։

Հաճախ զբոսնեք մաքուր օդ շնչելով, առողջ սնունդ կերեք, շատ ջուր խմեք, կարգավորեք քնի և հանգստի ռեժիմը, ծանր աշխատանք մի կատարեք։