Սնունդը թրոմբոֆիլիայի դեպքում

20.01.201720770

Արյունատար համակարգով հոսող արյունը հեղուկ վիճակում է, որպեսզի սննդանյութերն ավելի արագ հասնեն օրգաններին և հյուսվածքներին։ Այն խտանում է տարաբնույթ վնասվածքների դեպքում՝ ստեղծելով պաշտպանիչ պատնեշ՝ թրոմբ, որը կենսաբանական բաղադրիչներին թույլ չի տալիս դուրս գալ համակարգից։

Արյան բարձր մակարդելիությունը լուրջ պաթոլոգիա է, կոչվում է թրոմբոֆիլիա։ Հանգեցնում է այնպիսի երևույթների, ինչպիսիք թրոմբոզն ու վարիկոզն են։ Արյան ջրիկացմանը նպաստում է խմելու և ուտելու հատուկ ռեժիմն ու համապատասխան դիետան։ Խորհուրդ է տրվում օրական մեկուկեսից երկու լիտր հեղուկ խմել, նախապատվությունը տալ թարմ բանջարեղենին ու մրգերին, խոտաբույսերով թեյին, սովորական մաքուր ջրին։

Ցանկալի է օգտագործել կանաչ կամ գունավոր թեյեր (մասնագետի խորհրդով), բնական մրգահյութեր և բանջարեղենային հյութեր։ Ծարավը լավագույնս հագեցնում է խաղողի հյութը, որում պարունակվող բիոֆլավոնոիդների շնորհիվ այն կարծես բալասան լինի սրտանոթային համակարգի համար։

Կարդացեք՝ Թրոմբոֆիլիա և հղիություն

Սնունդը պետք է հավասարակշռված լինի, անհրաժեշտ սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպերով ու վիտամիններով հարուստ։ Արյան բջիջների մեմբրանների ու անոթների պատերի վերականգնման համար պետք է ստանալ անհրաժեշտ ամինաթթուներով հարուստ բարձրորակ սպիտակուցներ։

Չնայած բարձրորակ սպիտակուցների հիմնական աղբյուրը միսն է, նրանում պարունակվում են նաև հագեցած ճարպեր։ Պետք է սահմանափակել մսի քանակը, որպեսզի արյան մակարդելիությունը չնվազի։ Սպիտակուցների հիմնական աղբյուրը պետք է լինի ձուկը, կաթնամթերքը, ձուն։ Շաբաթը երկու անգամ կարելի է նաև հավի կամ հնդկահավի միս ներառել սննդաբաժնում։ Օգտակար է նաև չռաֆինացված ձիթայուղը։

Ծովային մթերքների կանոնավոր օգտագործումը ակտիվացնում է օրգանական նյութերը և բարելավում է սպիտակուցի, երկաթի ու ֆոսֆորի յուրացումը, նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխում աթերոսկլերոտիկ զարգացումը, կարգավորում է արյան մածուցիկությունը։

Արյունը ջրիկացնում է նաև թարմ սոխն ու սխտորը, բուլղարական քաղցր տաքդեղը։ Արյան մակարդելիության խանգարման դեպքում անհրաժեշտ է բնական վիտամիններով և ֆերմենտներով հարուստ սննդամթերքներ ուտել։ Կարևոր է ամեն օր երեք ճաշի գդալ ծլած ցորեն ուտել։ Այն պարունակում է վիտամին E և շատ արժեքավոր սննդանյութ է։

Սննդակարգի հիմնական սկզբունքները

  • Սահմանափակել կենդանական սպիտակուցները (միս)՝ նախապատվությունը տալով ձկան, ձվին և կաթնամթերքին։ 
  • Ամեն օր ծլած ցորեն ուտել (նվազագույնը 3ճգ)։ 
  • Օրական մինչև 2լ հեղուկ խմել։