Պայքարում ենք մազաթափության դեմ
Կանանց
32731

Մազաթափության խնդիրը լուծելու համար նախ պետք է իմանալ մազերի առանձնահատկությունները։
- Մազը յուրաքանչյուր ամիս երկարում է 1-1,5 սմ-ով և աճում է 5-6 տարի։ Դրանից հետո 3-6 ամիս հանգստի վիճակում է գտնվում այնքան ժամանակ, մինչև նոր մազն աճում է և դուրս մղում հինը։
- Մարդու գլխին մոտավորապես 100-150 հզ մազ կա։ Ամեն օր կորցնում ենք 30-100 մազ։
- Պետք չէ անհանգստանալ՝ սանրի վրա մի քանի մազ տեսնելով․ դրանք հենց այն մազերն են, որոնք պետք է ընկնեն՝ տեղ ազատելով նորերի համար։
Անհանգստանալ պետք է միայն այն ժամանակ, երբ ամեն անգամ մազերը սանրելուց հետո սանրի վրա մի ամբողջ մազափունջ է մնում։ Եթե մազաթափությունը ժամանակավոր բնույթ է կրում, մազի ֆոլիկուլներն այդ ընթացքում չեն մահանում, ուստի բուժումը ճիշտ ժամանակին սկսելու դեպքում մազերի աճի վերականգնումը բավականին արագ է ընթանում։ Ախտաբանական մազաթափության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է և պետք է ժամանակ չկորցնել ու դիմել բժշկի։
Մազաթափության պատճառերն են՝
- գենետիկական նախատրամադրվածություն,
- հորմոնային խանգարումներ,
- իմունիտետի անկում,
- գլխամաշկի վարակիչ հիվանդություններ (սեբորեա, դերմատիտ և այլն),
- օրգանիզմի ներքին հիվանդություններ (շաքարային դիաբետ, անեմիա և այլն),
- քիմիաթերապիա կամ հորմոնային դեղորայքի ընդունում,
- գլխամաշկի և մազարմատների արյունաշրջանառության վատացում,
- արտաքին ագրեսիվ գործոնների ազդեցություն (մազերի ներկում, քիմիական գանգրացում և այլն),
- հետծննդաբերական մազաթափություն,
- էկոլոգիական գործոններ,
- սխալ սննդակարգ,
- սթրեսներ և այլն։
Մազաթափությունը կանխող միջոցներ
- Գլխի մերսում։ Լոգանք ընդունելիս մերսեք գլխամաշկը նուրբ շարժումներով։ Քնելուց առաջ սանրեք մազերը փայտե սանրով։
- Սնուցող դիմակներ։ Կտավատի և նուշի յուղը լավագույնս կանխում են մազաթափությունը։ Յուղը քսեք մազերին, գլուխը 20-30ր ծածկեք պոլիէթիլենային գլխարկով, այնուհետև լվացեք ջրով։
- Մի սանրեք թաց մազերը, խուսափեք մազերն ուղղացնող և գանգրացնող տաք միջոցներից, վարսահարդարիչից։
- Առողջարար սնունդ օգտագործեք։ Փորձեք ավելի շատ ուտել վիտամին B (ճագարի միս, կանաչ ոլոռ, կրուպեղեն և այլն) և C (ցիտրուսային մրգեր, կիվի) պարունակող մթերքներ։