Նիհարում ենք առանց դիետայի․ հոգեբանի խորհուրդները

Նիհարում ենք առանց դիետայի․ 
հոգեբանի խորհուրդները

Առողջ սննդակարգի վերաբերյալ բլոգները, բաղադրատոմսերի գրքերն ու հատուկ ծրագրերը չեն նվազեցնում իրենց մարմնից դժգոհ մարդկանց քանակը։ Հոգեթերապևտ Կարինա Մելվինը համոզված է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում պակասում է ամենակարևոր կողմը՝ հոգեբանականը։ Ահա նիհարելու մի քանի պարզ ու արդյունավետ եղանակ։

1. Հաճույք ստացեք սննդից

Պետք չէ ինքներդ ձեզ սահմանափակել կամ սննդակարգից հանել սիրելի ուտեստներն ու սննդամթերքները։ Կերեք, երբ կցանկանաք և միայն այն, ինչն իսկապես ձեզ դուր է գալիս։ Շոկոլադե տո՞րթ եք ուզում, կերեք։ Այլևս դիետիկ մթերքներով սնվելու հարկ չկա, որոնք հաճախ ստվարաթղթի համ են ունենում և այնքան էլ սննդարար չեն։ Կերեք այն ժամանակ, երբ քաղցած եք, մի սպասեք կոնկրետ ժամի։

2. Պահպանեք միկրոֆլորայի առողջությունը

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են միկրոֆլորայի և ճարպակալման կապը։ Այդ անելը բոլորովին էլ դժվար չէ։ Կարևորը բնական սնունդն է և դրա բազմազանությունը։ Տնական պանիր, մածուն ու յոգուրտ կերեք, ինչպես նաև պեստիցիդներ ու հակաբիոտիկներ չպարունակող մթերքներ։

3. Առողջարար ու որակյալ սնունդ կերեք

Ճիշտ սննդակարգն օգնում է կանխարգելել հիվանդությունների 70%-ը։ Ժամանակակից մարդու օրաբաժինը հիմնականում կազմված է արհեստական վերամշակման ենթարկված սննդամթերքներից, որոնք լիովին չեն մարսվում մեր օրգանիզմում։

Կարդացեք՝ Սկսում ենք ճիշտ սնվել

Հայտնի է, որ խանութներում մթերքների վրայի «յուղազերծված» կամ «ցածր յուղայնությամբ» գրվածքները նշանակում են միայն, որ այդ մթերքներում մեծ է շաքարի, հավելումների ու գունանյութերի քանակը։

Կարդացեք՝ 5 միֆ առողջարար սննդի մասին

Մի գնեք անհասկանալի անվանումներով բաղադրիչներ ունեցող մթերքներ։ Մի սահմանափակվեք միայն պատրաստի ուտելիքներով, ինքներդ էլ պատրաստեք։ Երբ սկսեք առողջ սնվել, կնկատեք, որ քիչ ուտելով էլ հագենում եք և երկար ժամանակ քաղց չեք զգում, մազերը, եղունգներն ու մաշկը նույնպես զգալիորեն բարելավվում են։

4. Կենտրոնացեք ուտելու վրա, դադարեք, երբ հագենաք

Ուտելիս կոնտրոնացեք պահի վրա, հատկապես՝ սննդի։ Մի շտապեք, զգացեք հոտը, համը, ամեն մի կտորը։ Մեզ համար այնքան սովորական է դարձել արագ ուտելը, որ ինքներս էլ չենք զգում, թե երբ ենք հագենում, ուստի կարևոր է դանդաղ և ամեն մի կտորը վայելելով ուտելը։

Պետք չէ ուտել մինչև վերջին փշուրը։ Այդ վերաբերում է հատկապես այն դեպքերին, երբ սրճարան ենք գնում կամ պատրաստի կերակուր գնում։ Օրինակ՝ սուպերմարկետից գնված սենդվիչները հաճախ ավելի մեծ են լինում, քան մեզ պետք է հագենալու համար։

Շատ կարևոր է վերաիմաստավորել սեփական չափաբաժինը։ Կերեք ինչ ուզում եք, սակայն լսեք ձեր օրգանիզմին և դադարեք, երբ այն հուշի։ Հագենալու պահն զգալու հմտությունը պետք է մարզել․ վաղուց արդեն ուտում ենք մինչև վերջին փշրանքը, ոչ թե մինչև հագենալը։

5. Սիրեք ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին որ է

Հարգեք ձեր մարմինը, մտածեք այն մասին, թե ինչն եք հավանում։ Դադարեք գեղեցիկ կազմվածքով մարդկանց նախանձով նայելը, սկսեք փոխել սեփական մարմնի մասին ունեցած կարծիքը։ Ֆիզիկապես նիհարելու համար նախ «հոգեբանորեն թեթևացեք»։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: