Սկզբնաղբյուրը՝ beremennost.net Թարգմանությունը՝ sotskiy.am

Կանդիդոզը հղիության ընթացքում

23.11.201612320

Կանդիդոզը բավականին տարածված Կանդիդոզն առաջին հերթին կնոջ համար տհաճ հիվանդություն է:

Սովորաբար այն առաջացնում է սպիտակ, կաթնաշոռանման արտադրություն՝ տհաճ թթվային հոտով, երբեմն էլ՝ քորով: Բացի այս, կանդիդոզը փոքր ինչ դժվար է վերանում, այն բավականին կայուն է, երբեմն քրոնիկական բնույթ է կրում և սուր է արտահատվում իմունիտետի անկման ժամանակ: Իսկ իմունիտետի անկում մեծ հավանականությամբ դիտվում է հղիության ընթացքում:է հղի կանանց դեպքում: Հիմնականում այն արտահայտվում է հղիության երրորդ եռամսյակում:

Տարբերում են հեշտոցային կանդիդոզի կլինիկական արտահայտման երեք ձև.

  • տանելի կանդիդ, 
  • ուրոգենիտալային սուր կանդիդոզ,
  • ուրոգենիտալային քրոնիկ կանդիդոզ:

Հղիության ընթացքում կանդիդոզի առաջացման պատճառները շատ են: Առավել տարածվածներն են.

  • կանացի հորմոնների մակարդակի բարձրացման ֆոնին հեշտոցի միկրոֆլորայի փոփոխությունը, 
  • ավիտամինոզը, միզուղիների քրոնիկ հիվանդությունները, բակտերիալ վագինոզը, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունները, 
  • օնկոլոգիական և վարակիչ հիվանդությունները, տուբերկուլյոզը, շաքարային դիաբետը, հիպոթիրեոզը, հիպոգլիկեմիան, 
  • մեխանիկական գործոնները (սինթետիկ ներքնազգեստ), 
  • որոշակի դեղմիջոցների ընդունումը (հակաբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, իմունաընկճող պրեպարատներ և այլն), 
  • սխալ սննդակարգը, մասնավորապես քաղցրի չարաշահումը, որը նպաստում է դիսբակտերիոզի զարգացման և սնկերի բազմացմանը:

Ախտորոշման համար կատարվում է հեշտոցային քսուքի մանրէաբանական կամ ՊՇՌ հետազոտություն: Գոյություն ունեն դեղահաբեր, որոնք ընդունելիս սկսում են գործել նախ աղիներում, այնուհետև ներծծվում են արյան մեջ և ներթափանցում բոլոր օրգաններ և հյուսվածքներ: Սակայն հղիության ընթացքում այս հաբերի ընդունումը սահմանափակվում է՝ դրանց թունավորության պատճառով: Ավելի անվնաս դեղամիջոց է պիմաֆուցինը, որը լայն կիրառություն ունի և բավականին արդյունավետ է:

Բուժման համար կիրառվում են նաև տեղային պրեպարատներ՝ մոմիկներ, հեշտոցային հաբեր և քսուքներ: Հղիության ընթացքում բուժման տեղային մեթոդներն ավելի նախընտրելի են:

Քանի որ կանդիդոզն առաջանում է իմունիտետի ընկճման ֆոնին, դրա բուժման արդյունավետության համար կիրառվում են ընդհանուր կազդուրիչ միջոցներ: Բուժում անցկացվում է նաև զուգընկերոջ մոտ, հակառակ դեպքում հիվանդության կրկնության վտանգը մեծանում է: